From Wikipedia, the free encyclopedia
Վերներ Պանտոն (անգլ.՝ Verner Panton, փետրվարի 13, 1926[1][2][3][…], Brahesborg, Ասենս, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[4] - սեպտեմբերի 5, 1998[1][5][6][…], Կոպենհագեն[7])՝ 20-րդ դարի ամենաազդեցիկ կահույքի և ինտերիերի դիզայներներից մեկը Դանիայում։ Իր կարիերայի ընթացքում նա ստեղծել է նորարարական և ֆուտուրիստական նմուշներ տարբեր նյութերով, հատկապես պլաստտիկից, վառ և էկզոտիկ գույներով։ Նրա ոճը «1960-ականներ»-ի էր, բայց կրկին հայտնի դարձավ 20-րդ դարի վերջին։ 2004 թվականի դրությամբ Պանտոնի կահույքի ամենահայտնի մոդելները դեռևս արտադրության մեջ են (մասնավորապես «Վիտրա» ընկերությունում)։
Վերներ Պանտոն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Brahesborg, Ասենս, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 5, 1998[1][5][6][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն[7] |
Գերեզման | Garnisons Kirkegård |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1951)[8] և Odense Tekniske Skole? (1947)[8] |
Երկեր | Panton Chair? |
Մասնագիտություն | դիզայներ, ճարտարապետ, համալսարանի դասախոս, կահույքի դիզայներ, ինտերիերի դիզայներ և տեքստիլ նկարիչ |
Աշխատավայր | Hochschule für Gestaltung Offenbach?[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | verner-panton.com |
Verner Panton Վիքիպահեստում |
Պանտոնն արդեն փորձառու արտիստ էր Օդենսե քաղաքում, երբ նա գնաց Դանիական գեղարվեստի թագավորական ակադեմիա Կոպենհագենում՝ ճարտարապետություն սովորելու, որն ավարտեց 1951 թվականին։ Իր կարիերայի առաջին երկու տարիների ընթացքում ՝ 1950–1952 թվականներին, նա աշխատել է մեկ այլ դանիացի ճարտարապետ՝ Առնե Յակոբսենի կահույքի դիզայնի ճարտարապետական պրակտիկայում։ Պանտոնը հայտնվել է «հանճար»-ների շարքում և հիմնել է սեփական դիզայներական և ճարտարապետական գրասենյակը։ Նա լավ հայտնի դարձավ իր նորարարական ճարտարապետական առաջարկներ՝ ներառյալ ծալովի տունը (1955 թվական), ստվարաթղթե տունը և պլաստիկ տունը (1960 թվական)։ 1950-ական թվականների վերջին նրա աթոռի դիզայնը դարձել է ոչ ավանդական՝ առանց ոտքերի կամ արտահայտիչ մեջքի։ 1960 թվականին Պանտոնը հանդիսանում էր առաջին պլաստիկ աթոռի դիզայները։ Պոլիպրոպ աթոռը մասսայականորեն արտադրվեց և դարձավ նրա ամենահայտնի նմուշը` հիմնված օրգանական ձևերի վրա, որոնք ընդօրինակում են մարդու մարմնի ուրվագծերը, այս դեպքում` լեզուն[9]։
1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին Վերներ Պանտոնը փորձ կատարեց ամբողջ միջավայրի ձևավորման համար. արմատական և հոգեբանական ինտերիեր, որոնք իր կոր կահույքի, պատերի, տեքստիլի և լուսավորության անսամբլն էին։ Նա, թերևս, առավել հայտնի է մի շարք ինտերիերի դիզայնով՝ Բայերի տարեկան արտադրանքի ցուցահանդեսի համար[10], որը անցկացվում է էքսկուրսիոն նավակներում, մեկն այժմ պահպանվում է թանգարանում։ Նա հայտնի է նաև Եվրոպայում գտնվող հյուրանոցով, որտեղ օգտագործում էր շրջանաձև նախշեր և գլանաձև կահույք։
Բացի այդ, Պանտոնը լավ հայտնի է իր նորարարական դիզայնով ՝ Համբուրգում գերմանական հայտնի հրատարակությոան՝ «Der Spiegel»-ի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.