Վերակրուս (իսպ.՝ Veracruz), քաղաք և նավահանգիստ Մեքսիկայի արևելքում, նույնանուն նահանգի կենտրոնական մասում, Մեքսիկական ծոցի ափին[2]։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 554.830[3] (1979)։ Երկաթուղիների, ավտոճանապարհների և օդային հաղորդակցությունների հանգույց է։ Երկրի ներմուծման գլխավոր նավահանգիստն է Մեքսիկական ծոցի ափին։ Միաժամանակ համարվում է երկրի ամենահին, ամենաընդարձակ և առավել նշանակալից նավահանգիստը[2][4][5]։ Կա մետալուրգիա, նավաշինություն, սննդի (հիմնականում՝ ծխախոտի), տեքստիլ արդյունաբերություն, շրջակայքում՝ նավթավերամշակում։ Հիմնադրվել է 1519 թվականին։ Պահպանվել են 16-18-րդ դարերի ճարտարապետական հուշարձաններ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերակրուս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել
Քաղաքում զգացվում է իսպանական, Կարիբյան ավազանի (մասնավորապես՝ կուբայական) և աֆրիկյան մշակույթների ազդեցությունը[4][6][7]։