From Wikipedia, the free encyclopedia
Վեստերգյոտլանդ (շվեդ.՝ Västergötland), պատմական նահանգ Շվեդիայի արևմուտքում[2]։
| |||
Երկիր | Շվեդիա | ||
Մասն է | Շվեդիա | ||
Կարգավիճակ | Շվեդիայի նահանգ | ||
Մտնում է | Վեստրա Գյոթալանդ[1] | ||
Բնակչություն (2009) | 1 229 167 մարդ | ||
Խտություն | 59 | ||
Տարածք | 20 554 | ||
Սահմանակցում է | Սմոլանդ, Հալանդ և Բուհուսլեն | ||
Վեստերգյոտլանդ պատմական նահանգը գտնվում է երկրի արևմտյան հատվածում։ Նահանգը հարավում սահմանակցում է Հալանդ պատմական նահանգի, արևմուտքում՝ Կատեգատ նեղուցի, ինչպես նաև Դալսլանդ և Բուհուսլեն պատմական նահանգների, արևելքում՝ Օստերյոտլանդ և Սմոլանդ նահանգների, հյուսիսում՝ Վերմլանդ և Ներքե նահանգների հետ։
Նահանգի հարավում և արևելքում տարածվում է լեռնային լանդշաֆտը, որը վերածվում է Հարավ-շվեդական բարձրության։ Արևմուտքում և հյուսիսում այստեղ հարթավայրեր են տարածվում, ինչպես նաև Միջին-շվեդական ցածրավայրի մի մասը։ Վեստերգյոտլանդի հյուսիս-արևմուտքում և հյուսիս-արևելքում գտնվում են Շվեդիայի երկու խոշոր լճերը՝ Վենեռնը և Վեթեռնը։ Նահանգի խոշորագույն գետը Գյոթա Էլվն է՝ սկիզբ է առնում Վենեռն լճից և թափվում է Կատեգատ նեղուցի մեջ։
Կլիման մեղմ է, խոնավ։ Առափնյա շրջաններում տարեկան տեղումների քանակը կազմում է 900 մմ, նահանգի խորքում՝ մոտ 600 մմ։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է +1°С, իսկ հունիսինը՝ +15°С:
Վեստերգյոտլանդը համարվում է Շվեդիայի խոշոր ագրարային տարածաշրջաններից մեկը։ Արդյունաբերությունը զարգացած է խոշոր քաղաքներում՝ Գյոտեբորգում (նաև երկրի խոշոր նավահանգիստներից մեկն է), Տրոլհյոթենում (Saab գործարանը), Շյովդե (Volvo գործարանները), Բուրոսում (տեքստիլ ձեռնարկություններ)։
Վեստերգյոտլանդ նահանգի բնակչությունը 2009 թվականի դրությամբ կազմում էր 1 229 167 մարդ[3]։ Բնակչության խտությունը՝ 59 մարդ/կմ²։
Առաջին մարդկային կացարանները, որոնք հայտնաբերվել են Վեստերգյոտլանդի տարածքում, թվագրվում են մ.թ.ա. 8-րդ դարին։ Այդ ժամանակ բնակավայրերը կենտրոնացած էին լճերի շուրջը և գետերի ափերին։ Մ.թ.ա. 3000 թվականին նահանգում ի հայտ է գալիս զարգացած համայնք, որն իրենից հետո ներկայիս Ֆալչյոպինգ քաղաքի տարածքում թողնում է գերեզմանոցներ։ Հնագետների կողմից հայտնաբերված զոհաբերության հետքերը և ժայռապատկերները վերաբերում են բրոնզի դարին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.