Վեստերբոթեն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վեստերբոթեն (շվեդ.՝ Västerbotten), Վեստերբոթնիա կամ Արևմտյան Բոթնիա[2], Շվեդիայի պատմական նահանգ, որը գտնվում է պատմական Նորլանդ շրջանում։ Կազմում է ժամանակակից Վեստերբոթենի լենի արևելյան մասը։
1634 թվականից Շվեդիայի նահանգները չեն կատարում որևէ վարչական գործառույթներ, այդ գործառույթներն իրականացնում են լեները։ Եվ եթե վերջիններիս սահմանները պարբերաբար փոփոխվում են, ապա նահանգները սովորաբար անփոփոխ են մնում դարերի ընթացքում։ Այնուամենայնիվ, որպես բացառություն, Վեստերբոթենի սահմանները մի քանի անգամ փոփոխվել են պատմության ընթացքում։
Վերին Նորլանդի տարածքի գաղութացման ժամանակներից ի վեր Վեստերբոթեն անվան տակ հասկացվում էր Բոտնիկի ծոցի հյուսիսային մասի արևմտյան ափի երկայնքով ձգվող ամբողջ տարածքը, որտեղից էլ առաջացել է Վեստերբոթեն անվանումը՝ ծոցի հակառակ ափին գտնվող Էստերբոթենին հակառակ։
Ռուս-շվեդական պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո Ֆրիդրիխսգամի խաղաղության պայմանագրի համաձայն Շվեդական թագավորությունը Ռուսաստանին զիջել է Տուրնե Էլվ և Մուոնիո Էլվ գետերից արևելք գտնվող իր հողերը, այդ թվում նաև Վեստերբոթենի հյուսիսարևելյան ոչ մեծ հատվածը։ Գրավված հողերի վրա Ռուսական կայսրության կազմում ստեղծվել է Ֆինլանդիայի մեծ իշխանություն, մասնավորապես, վերը նշված Վեստորբոթենի հողերը ներառվել են Օուլու նահանգի կազմի մեջ որպես Տորնեո գավառ և դադարեցին համարվել Վեստերբոթենի մաս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.