Վեսթբյու
From Wikipedia, the free encyclopedia
Վեսթբյու (նորվ.՝ Vestby), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Վեսթբյու քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 134 կմ² տարածք[1][2]։
Վեսթբյու նորվ.՝ Vestby | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Ակերսհուս | ||||
Վարչկենտրոն | Վեսթբյու | ||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2007) | 14252 | ||||
Տարածք | 134 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1838 թ. | ||||
Սահմանակցում է | Մոսս (Նորվեգիա), Հուբյոլ, Վոլեր, Օս, Ֆրոգն և Ինդրե Օսթֆոլդ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 0211 | ||||
vestby.kommune.no | |||||
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/NO_0211_Vestby.svg/640px-NO_0211_Vestby.svg.png)
Վեսթբյու կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Անվան սկզբնամասը՝ «vestr», նշանակում է «արևմուտք», «býr» նշանակում է «ֆերմա»։
Կոմունայի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ բրոնզեդարյան գտածոներ, հիմնականում կենցաղային ապահովման իրեր, ինչը փաստում է, որ այստեղ զարգացած է եղել մարդկային հասարակարգը։ 1840-ական թվականներին այստեղի բնակչության մի զգալի մասը տեղափոխվում է ԱՄՆ և հիմնում համանուն քաղաքը, որտեղ մինչ օրս բնակչությնա մեծ մասը նորվեգացիներ են։
Վեսթբյու կոմունան հայտնի է փայտի արդյունաբերությամբ։ Հին ժամանակներից այստեղի նավահանգիստները կապված են եղել միջազգային նավագնացության երթուղիներին։ 17-րդ դարի հոլանդացի քարտեզագիրների քարտեզներում հատուկ նշված է Վեսթբյուն որպես կարևորագույն նավահանգիստ։