From Wikipedia, the free encyclopedia
«Վեներա և Ադոնիս», Պիտեր Պաուլ Ռուբենսի և նրա աշակերտների նկարը, գտնվում է Պետական Էրմիտաժի հավաքածուում։
Վեներա և Ադոնիս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս |
տարի | 1614 |
բարձրություն | 83 սանտիմետր[1] |
լայնություն | 90,5 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆլանդրիա[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[2] |
հիմնական թեմա | Վեներա և Ադոնիս |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Venus and Adonis by Peter Paul Rubens and Workshop (Hermitage) Վիքիպահեստում |
Նկարը պատկերազարդել է Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններ» գրքի սյուժեներից մեկը, ըստ որի Վեներան սիրահարվում է երիտասարդ որսորդ Ադոնիսին և նրան սեր է խոստովանում.
Նա բարբառեց. «Կասեմ, և քեզ կզարմացնեն հրեշների
Մեղքերը հին։ Արտասովոր գործից, սակայն, հոգնել եմ ես,
Ահա՛ պատեհ իր ստվերով գուրգուրում է մեզ այն բարդին,
Ճիմահողն էլ թախտ կլինի, կուզեմ հողին պառկել քեզ հետ»։
Եվ, պատանուն սեղմվելով, պառկեց ապա խոտի վրա,
Հետ ընկնելով՝ վիզը դրեց նրա գոգին։ Այսպես խոսեց,
Իսկ բառեր արանքներում համբույրներ էր տալիս նրան[3]։
Նկարն ստեղծվել է մոտավորապես 1610—1611 թվականներին։ Նկարի վաղ պատմությունը պարզաբանված չէ։ 1768 թվականին կայսրուհի Եկատերինա II-ը ձեռք է բերել այն կոմս Ի. Կոբենցլի հավաքածուի կազմում Բրյուսելից։
Նկարի ռենտգենասկոպիական հետազոտությունը Էրմիտաժի վերականգնման արհեստանոցում բացահայտել է Վեներայի և Ադոնիսի ոտքերի ներբանների շտկումներ, ինչպես նաև նկատելի է, որ Վեներայի կիսադեմը ենթարկվել է փոփոխությունների[4]։
Մի շարք հետազոտողներ նշել են, որ Ռուբենսը նկարի միակ հեղինակը չի եղել։ Վաագենը կարծել է, որ Ռուբենսի վրձնին են պատկանել միայն կերպարների գլուխները և կենդանիները[5], Ռոոզեսը (1886—1892) համարել է, որ մարմինները նկարել է Ռուբենսը, իսկ շանը՝ Յան Վիլդենսը[6], իսկ մեկ այլ գրքում հավելել է, որ բնապատկերի հեղինակը Լուկաս վան Յուդենն է[7]։ Բենուան բնապատկերը վերագրել է Յան Վիլդենսին[8]։ Վարշավսկայան ևս նշել է, որ Ռուբենսը նկարն ստեղծել է աշակերտների հետ[4]։
1609 թվականին Ռուբենսը մեծ նկար է ստեղծել կրկին այս սյուժեով և նմանատիպ կառուցվածքով, որը պահպանվում է Դյուսելդորֆի գեղարվեստի թանգարանում։ Էրմիտաժի տարբերակը համարվում է դրա փոքրացված «առանձնասենյակային» տարբերակը։ Նկարի ևս մի տարբերակ (կտավ, յուղաներկ, 114 × 111 սմ) գտնվել է Բեռլինի Բոդե թանգարանում։ Կարծում են, որ այն վերացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Նկարը ցուցադրվում է Նոր Էրմիտաժի շենքի 247-րդ սրահում (Ռուբենսի դահլիճ)[9]։
Հայտնի է Էրմիտաժի նկարի երեք կրկնօրինակներ՝ Մաուրիցհեյսի կրկնօրինակը (փայտ, յուղաներկ, 59 × 81 սմ), համարվում է, որ ստեղծվել է անմիջապես Ռուբենսի արվեստանոցոմ, մեկ այլ նմանատիպ կրկնօրինակ գտնվում է Դրեզդենի պատկերասրահում, ևս մեկ պատճեն՝ Բեռլինի մասնավոր հավաքածուում[10]։
Գոյություն ունի Ռուբենսի ևս մեկ նկար այդ նույն թեմայով (կտավ, յուղաներկ, 197,5 × 242,9 սմ), որը ստեղծվել է մոտ 1600 թվականին և կառուցվածքային առումով բավականին տարբերվել է էրմիտաժյան աշխատանքից։ Պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.