Տիցիանի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Վեներա Անադիոմենա», կամ «Աֆրոդիդե Անադիոմենա» (իտալ.՝ Venere Anadiomene), Վերածննդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր վերածննդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Տիցիանի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է մոտավորապես 1520-ական թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են 75,8 × 57,6 սմ։ Այսօր «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահում (Միացյալ Թագավորություն)։ Ըստ հին հույն նշանավոր գրող Հեսիոդոսի, Աֆրոդիտեն (կամ Վեներան) ծնվել են ծովային փրփուրներից հոլանի վիճակում։ Նա դեպի ափ է հասել խեցու օգնությամբ։ Ահա այս սյուժեն է կտավին հանձնել Տիցիանը[5]։
Վեներա Անադիոմենա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1] |
տարի | մոտ 1520[2] |
բարձրություն | 75,8 սանտիմետր[3] |
լայնություն | 57,6 սանտիմետր[3] |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ և կտավ[2] |
գտնվում է | Շոտլանդիայի ազգային պատկերասրահ[2] |
հավաքածու | Շոտլանդիայի ազգային պատկերասրահներ[4] |
հիմնական թեմա | Վեներա Անադիոմենա |
մասն է | Orleans Collection? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Venus Anadyomene (Titian) Վիքիպահեստում |
«Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը պատկանել է Շվեդիայի թագուհի Քրիսթինային։ Ավելի ուշ կտավը տեղ գտավ ռեգենտ Ֆիլիպ II-ի՝ Օռլեանի հերցոգ և Լյուդովիկոս XIV զարմիկի հայտնի հավաքածուի մեջ։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո, 1791 թվականին, նկարը վաճառվում է բրյուսելցի բանկիր, Օռլեանի հերցոգ Ֆիլիպ Էգալիտեին. դա տեղի ունեցավ երկու տարի առաջ վերջինիս մահապատժից։ Հերցոգի ողբերգական մահից հետո «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը տեղափոխվում Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն։ Այստեղ նկարը գնում է երեք արիստոկրատների սինդիկատի կողմից, որի գլխավորը Ֆրենսիս Էգերթոնն էր։
20-րդ դարի սկզբին նկարը ժառանգությամբ հասել էր Սազերլենդի վեցերորդ հերցոգին։ 1945 թվականից հավաքածուն, որն ընդգրկում էր թվով 26 կտավներ, (որոնցից 16-ը Օռլեանի հավաքածուից), ստացավ «Սազերլենդի փոխառություն» անվանումը։ Այս հավաքածուն, որի մեջ էր նաև «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը, 1945 թվականից վարձակալության նպատակով փոխանցվեց Էդինբուրգում գտնվող Շոտլանդիայի ազգային պատկերասրահին։
2000 թվականին «Սազերլենդի հավաքածուն» որպես ժառանգություն անցավ Ֆրենսիս Էգերթոնին՝ Սազերլենդի 7-րդ հերցոգին։ Երեք տարի անց՝ 2003 թվականին վերջինս «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը վաճառում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահին 11 միլիոն ֆունտ ստերլինգով։
Ցայսօր էլ «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է այդտեղ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.