From Wikipedia, the free encyclopedia
Վեներայի ձյուն, անհայտ բնույթի սուբստանցիա՝ բարձր ալբեդոյով այն ռադիոդիապազոնում, որով պատված են Վեներա մոլորակի շատ լեռնագագաթներ։
Վեներայի «ձյան» մասին առաջին տվյալները ստացվել են 1991 թվականին, «Պիոներ-Վեներա» ապարատի կողմից[1]։ Հետագայում «Մեգելան» ապարատը վեներական ձյունը հայտնաբերել է մոլորակի գրեթե բոլոր լեռնագագաթներում։ Շատ քիչ բացառություններից մեկը Մաատ հրաբուխն է․ «ձյան» բացակայությունը, ի դեպ, կարող է կապված լինել վերջին ժայթքումով, որից հետո ձյան նոր ծածկույթը չի ձևավորվել։
Այն ժամանակ, երբ «Պիոներ Վեներան» հայտնաբերեց այս երևույթը, տեսություն առաջ քաշվեց այն մասին, որ Վեներայի լեռները պարունակում են մեծ քանակությամբ պիրիտ, որը մերկացել է էրոզիայի հետևանքով։
Այնուամենայնիվ, 1995 թվականից սկսած, «Մագելան»-ի աշխատանքի ավարտից հետո այս տեսությունը մոռացվեց։ Համաձայն ավելի նոր, ճշմարտացի և ավելի հետաքրքիր տեսության՝ որոշակի նյութեր, գոլորշանալով մակերեսում, բարձրանում են վերև և բյուրեղանում՝ հիշեցնելով ամպանման շերտ։ Վեներայի մակերեսին հայտնված նյութերը նորից կցնդեն, եթե չհասնեն լեռնագագաթներին․ այնտեղ ցածր ջերմաստիճանի պատճառով դրանք կրկին չեն ցնդում։
Որպես կանոն, թեկնածուներ են համարվում տելուրը, պիրիտը, հեմատիտ, պերովսկիթը[2] կամ կապարի սուլֆիդները և բիսմութը[3][4][5]։ Այս «ձյունը», ըստ ամենայնի, օժտված է բարձր հաղորդականությամբ։
Բարտոն խառնարան | Գոլուբկինա խառնարան | Դիքինսոն խառնարան | Մայթներ խառնարան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.