Վեներայի լոգանքը (նկար)
From Wikipedia, the free encyclopedia
«Վեներայի լոգանքը» (անգլ.՝ The Bath of Venus) կամ «Վեներան սիրո սփոփիչ» (անգլ.՝ Venus Consoling Love), ֆրանսիացի նկարիչ Ֆրանսուա Բուշեի 1751 թվականին ստեղծած կտավը։ Նկարում պատկերված է դիցաբանական տեսարան, որտեղ սիրո աստվածուհի Վեներան պատկերված է որպես հմայիչ երիտասարդ կին՝ մարմնավորելով ֆրանսիական ռոկոկոյի գեղեցկությունը։ Նա պատրաստվում է զինաթափ անել Կուպիդոյին՝ նրանից վերցնելով իր նետերը, որ Կուպիդոն օգտագործում է մարդկանց վրա նետելու և նրանց սիրահար դարձնելու համար։
Վեներայի լոգանքը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանսուա Բուշե[1] |
տարի | 1751[1] |
բարձրություն | 107 սանտիմետր[2] |
լայնություն | 84,8 սանտիմետր[2] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
սեփականատեր | Chester Dale? |
պատվիրատու | Մարքիզուհի դե Պոմպադուր |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Bath of Venus (Boucher, National Gallery of Art) Վիքիպահեստում |
Վեներան նստած է լճակի մոտ՝ շուրջը աղավնիներ, որոնք աստվածուհու խորհրդանիշն են։ Ոտքերի մոտ գտնվող սպիտակ աղավնիները, նրա դեմքի գույնը, մազերի մեջ խրված մարգարիտները նույնքան շքեղ են, որքան նրա շուրջը գետնին փռված մետաքսյա կտորները։ Բուշեն կտավը նկարել է հաճելի պաստելային երանգներով` օգտագործելով թույլ արծաթյա լույս։ Նկարը ստեղծված է բարձր տեխնիկական հմտությամբ։ Ռոկոկոյի արվեստի հիմնական հմայքը նրա զգայունությունն ու հրապուրանքն է[3][4][5]։