From Wikipedia, the free encyclopedia
Վելիկո Տիռնովո (բուլղ.՝ Велико Търново), քաղաք Բուլղարիայի Հանրապետության հյուսիսում, Հյուսիսկենտրոնական տարածաշրջանի և Վելիկո Տիռնովոյի մարզի վարչական, արդյունաբերական և կրթական կենտրոնը։
Վելիկո Տիռնովո | |||||
Велико Търново | |||||
| |||||
Վերևից ներքև, ձախից աջ՝ Ցարևեցի ամրոց, Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի, Սուրբ Դեմետրիոս եկեղեցի, Բորիս Դենևի անվան արվեստի պատկերասրահ, Սուրբ Քառասուն նահատակաց եկեղեցի, Ասենսի հուշակոթող | |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
---|---|---|---|---|---|
Տարածաշրջան | Հյուսիսկենտրոնական | ||||
Մարզ | Վելիկո Տիռնովոյի մարզ | ||||
Համայնք | Վելիկո Տիրնովոյի համայնք | ||||
Քաղաքապետ | Դանիել Պանով | ||||
Այլ անվանումներ | Տիռնովո (մ. 1965) | ||||
Մակերես | 30,379 կմ² | ||||
ԲԾՄ | 220 մ | ||||
Բնակչություն | 200 292 մարդ (2011) | ||||
Խտություն | 1500 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+359) 62 | ||||
Փոստային ինդեքս | 5000 | ||||
Փոստային դասիչ | 5000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BT | ||||
Պաշտոնական կայք | velikoturnovo.info | ||||
| |||||
Տեղակայված է Ստորին դանուբյան հարթավայրի և Բալկանյան լեռների միջև՝ Յանտրա գետի ափին և միջնադարում հայտնի է եղել որպես Բուլղարական երկրորդ կայսրության մայրաքաղաք՝ կրելով «Ցարերի քաղաք» տիտղոսը։
Մինչև 1965 թվականը կոչվել է Տիռնովո։ «Վելիկո» (մեծ) մակդիրն ավելացվել է ի պատիվ քաղաքի երբեմնի փառքի։
Բնակչության թվաքանակով համարվում է երկրի 16-րդ խոշոր քաղաքը։
Քաղաքում են գտնվում մի շարք կրթական հաստատություններ, ինչպիսիք են Վասիլի Լևսկու անվան ռազմական ինստիտուտը, Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանը և այլն։ Ընդհանուր առմամբ՝ Տիռնովոյում են գտնվում պատմամշակութային 1613 կոթողներ[1]։
Բնակչության մեծամասնությունը կազմում են բուլղարացիները (95,5%), կան նաև թուրքեր (3,6%), գնչուներ (0,2%) և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.