![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f7/EPET_3-D_animation_PrintScreen.jpg/640px-EPET_3-D_animation_PrintScreen.jpg&w=640&q=50)
Վեբ ծրագրավորում
From Wikipedia, the free encyclopedia
Վեբ ծրագրավորում, Վեբ ծրագրավորումը ծրագրավորման մի բաժին է, որն զբաղվում է Համացանցում դինամիկ կայքերի ստեղծման և շահագործման աշխատանքով։ Այսինքն ապահովում է էջի տեսքը, ֆունկցիաները և որևէ իրավիճակից կախված` էջի թարմացումը։ Այս գործընթացը կազմակերպվում է Վեբ էջերի ծրագրավորողների կողմից` կիրառելով ծրագրային կոդեր և տեխնիկական միջոցներ։ Աշխատանքն ինքնին շատ բարդ է, պահանջում է մի քանի ծրագրավորման լեզուների իմացություն, տեխնիկական միջոցների կիրառման հմտություններ և տրամաբանություն։ Ծրագրավորման լեզուները նախատեսված են աշխատելու վեբ տեխնոլոգիաների հետ համատեղ:Այդ իմաստով էլ Վեբ ծրագրավորման լեզուներն առանձնացվում են երկու խմբերով` հաճախորդի սպասարկման և սերվերին միացնող լեզուներ։ Վեբ ծրագրավորման լեզուները այն լեզուներն են, որոնք հիմնականում ստեղծված են վեբ տեխնոլոգիաների աշխատանքը կազմակերպելու և ապահովելու նպատակով։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f7/EPET_3-D_animation_PrintScreen.jpg/640px-EPET_3-D_animation_PrintScreen.jpg)