![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c5/Logitech_Quickcam_Pro_4000.jpg/640px-Logitech_Quickcam_Pro_4000.jpg&w=640&q=50)
Վեբ-տեսախցիկ
թվային տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս պատկերը համացանցով փոխանցել / From Wikipedia, the free encyclopedia
Վեբ-տեսախցիկ (անգլ.՝ Webcam), թվային տեսախցիկ կամ ֆոտոխցիկ, ընդունակ է իրական ժամանակում ֆիքսել նկարներ, որոնք նախատեսվում են համացանցով հետագա փոխանցման համար։ Օգտագործվում են այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են Սկայպը (անգլ.՝ Skype), ԹրուՔոնֆ-ը (անգլ.՝ TrueConf), Վիդեոգրեսը (անգլ.՝ VideoGrace), չաթը (անգլ.՝ Instant Messenger) կամ այլ ցանկացած տեսահավելվածներում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c5/Logitech_Quickcam_Pro_4000.jpg/640px-Logitech_Quickcam_Pro_4000.jpg)
Վեբ-տեսախցիկը, որը պատկերները տրամադրում է համացանցի միջոցով, վերբեռնում է պատկերը վեբ սերվերի (անգլ.՝ Web server) վրա կամ ըստ հարցման, կամ անընդհատ, կամ կանոնավոր ընդմիջումներից հետո։ Դրան կարելի է հասնել տեսախցիկը համակարգչին միացնելով կամ տեսախցիկի հնարավորությունների շնորհիվ։ Որոշ ժամանակակից մոդելներ ապարատային և ծրագրային ապահովում ունեն, որը հնարավորություն է տալիս խցիկին ինքնուրույն աշխատել որպես վեբ-սերվեր, որպես FTP սերվեր՝ նիշքերի փոխանցման կանխագիր (անգլ.՝ File Transfer Protocol), FTP հաճախորդ[1] և (կամ) պատկերները ուղարկել էլեկտրոնային նամակով։
Վեբ-տեսախցիկները, որոնք նախատեսված են տեսակոնֆերանսների համար, որպես կանոն, տեսախցիկների պարզ մոդելներ են՝ միացված համակարգչին, որի վրա թողարկված է Ինտերնետ մեսենջերի նման ծրագիր։ Անվտանգության նպատակներով օգտագործվող տեսախցիկների մոդելները կարող են հագեցած լինել լրացուցիչ սարքերով և գործառույթներով (այնպիսիք, ինչպիսիք են շարժման դեդեկտորներ, արտաքին տվիչների միացում և այլն)։