From Wikipedia, the free encyclopedia
Վարվառա Կարինսկայա (Բարբարա Կարինսկայա) (անգլ.՝ Barbara Karinska, հոկտեմբերի 3, 1886[1], Խարկով, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1983[1] կամ հոկտեմբերի 19, 1983[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կոստյումների ռուս և ամերիկացի նկարիչ, ֆիլմերի և բալետի բեմական կոստյումների հեղինակ, նրա աշխատանքը մեծ ազդեցություն է ունեցել բալետի ժամանակակից հագուստի արտաքին տեքսի վրա[3][4]։ «Ժաննա դ'Արկ» ֆիլմի հագուստների ձևավորման համար արժանացել է «Օսկար» մրցանակի։
Վարվառա Կարինսկայա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1886[1] |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 18, 1983[1] (97 տարեկան) կամ հոկտեմբերի 19, 1983[2] (97 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող |
Պարգևներ | |
Barbara Karinska Վիքիպահեստում |
Ծնվել է խարկովցի առևտրական-միլիոնատեր Անդրեյ Ժմուդսկու ընտանիքում (նրա 10 երեխաներից երրորդ էր, ավագ դուստրը)։ Մանկությունից հետաքրքրված է եղել ասեղնագործությամբ։ Իրավագիտություն է սովորել Խարկովի համալսարանում։
1908 թվականին ամուսնացել է խարկովցի հարուստ ձեռնարկատիրոջ որդի Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ։ Նրա ամուսինը մահացել է 1909 թվականին, նրանց դստեր` Իրինայի, ծնվելուց մի քանի ամիս անց։ 1910 թվականին իր ավագ եղբոր` «Առավոտ» թերթի սեփականատեր Անատոլիի հետ հաղթել է դատական պրոցեսն, ինչի արդյունքում ստացել է նրա երկամյա որդու` Վլադիմիրի, խնամակալության իրավունքը։
Շուտով Վարվառան նորից է ամուսնացել, այս անգամ` փաստաբան Նիկոլայ Կարինսկու (1873-1948) հետ։ Վերջինիս հաջող գործունեության արդյունքում 1915 թվականի ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ Վարվառան բնակարան է ձեռք բերել։ Վարվառան դարձել է ամեն երեկո թատերական կամ բալետի ներկայացումներից հետո արվեստագետներին հյուրընկալող սալոնի տիրուհի։ Զարգացրել է իր սեփական գեղարվեստական տեխնիկան, որտեղ օգտագործել է լուսանկարներով ու պատկերներով գունավոր մետաքսե մառլայի կտորներ։ Նրա աշխատանքների թեմատիկան բալետն էր։ Երկարատեև ինքնակատարելագործումից հետո նա իր 12 աշխատանքները ցուցադրել է մոսկովյան հայտնի պատկերասրահում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո Նիկոլայ Կարինսկուն նշանակել են Պետրորգրադի Դատական պալատի դատախազ։ 1919-1920 թվականներին նա բարձր պաշտոններ է զբաղեցրել Կամավորական բանակի կողմից վերահսկվող տարածքներում։ Բոլշևիկների կողմից Ղրիմի գրավումից հետո ընտանիքն ստիպված է եղել բաժանվել. Նիկոլայ Կարինսկին արտագաղթել է, իսկ Վարվառան երեխաների հետ մնացել է Խորհրդային Ռուսաստանում և շուտով հեռակա բաժանվել է սպիտակգվարդիական ամուսնուց։
1921 թվականին Կարինսկայան վերադարձել է Մոսկվա, որտեղ շուտով ամուսնացել է մոսկվացի մինչհեղափոխական ամենահարուստ ձեռնարկատետերից մեկի որդու` Վլադիմիր Մամոնտովի հետ։ ՆԷՊ-ի տարիներին Կարինսկայան կրկին սալոն է բացել, որտեղ հավաքվել են նկարիչներ, մտավորականներ և պաշտանյաներ։ Նա բացել է հագուստի և գլխարկների ատելյե, հնաոճ իրերի կրպակ ու ասեղնագործության դպրոց, որը Խորհրդային իշխանությունը շուտով ազգայնացրել է։
1924 թվականին ՌԽԴՍՀ լուսավորության ժողկոմ Անատոլի Լունաչարսկու օժանդակությամբ Վարվարան ընտանիքի հետ դուրս է եկել ԽՍՀՄ սահմաններից` իր աշակերտների աշխատանքների ցուցահանդեսը եվրոպական երկրներում կազմակերպելու անվան տակ։ Բեռլինում և Բրյուսելում կարճ ժամանակ մնալուց հետո նա հայտնվելէ Փարիզում, իսկ 1939 թվականին տեղափոխվել է Նյու Յորք։ Աշխատել է Սալվադոր Դալիի[5], Մարկ Շագալի[6] և այլ նկարիչների հետ։ Բեմական կոստյումներ է կարել «Ballet Russe de Monte Carlo» և այլ բալետային խմբերի համար։
1940-1970-ական թվականներին նրա կողմից են պատրաստվել Ջորջ Բալանչինի գրեթե բոլոր բեմադրությունների հագուստները, նախ` ըստ նկարիչների էսքիզների, իսկ հետագայում արդեն` ինքնուրույն։ Բացի New York City Ballet-ում կատարած աշխատանքը, նաև բեմական հագուստներ է պատրաստել տարբեր պարային խմբերի, Բրոդվեյ թատրոնում բեմադրված մյուզիքլների և հոլիվուդյան ֆիլմերի համար։ Հագուստ է պատրաստել մոտավորապես 50 բալետային ներկայացումների համար։
Կոստյումներ պատրաստելիս Կարինսկայան օգտագործել է փափուկ կիսաշրջազգեստներ, որոնք չեն խանգարել պարուհիների շարժումներին։ Հենց Կարինսկայան է համարվում այսօր ամբողջ աշխարհում տարածված բալետային հագուստի` տուտուի հեղինակը։ Նա հրաժարվել է օղակապերից և շուղերից և պատրաստել է բազմաշերտ թեթև ծալքեր, որոնք ցուցադրել են պարուհու իրանն ու ոտքերը։
Արժանացել է Օսկար մրցանակի` «Ժաննա դ'Արկ» ֆիլմի հագուստի ձևավորման համար։ Առաջադրվել է Օսկար մրցանակի` «Հանս Քրիստիան Անդերսեն» ֆիլմ-բալետի հագուստների ձևավորման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.