Վարսավիրանոց
From Wikipedia, the free encyclopedia
Վարսավիրանոց, սա ձեռնարկություն է, որը զբաղվում է բնակչության մազերի խնամքով (սանրվածքներ, գանգուրներ, գունավորում, և այլ տեսակի աշխատանք` ներկանյութերով, մորուքների և բեղերի սափրում և այլն)։ Որպես կանոն, վարսահարդարման սրահներում լրացուցիչ տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝ մատնահարդարում, պեդիկյուր, կոսմետիկ ծառայություններ և դիմահարդարման ծառայություններ։
Վարսավիրանոցները, Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության համաձայն, կախված մատուցվող ծառայությունների շրջանակից և որակից, լինում են նաև հետևյալ տեսակների.
- վարսավիրանոց
- վարսահարդարման սրահ
- վարսահարդարման սրահ-հավաքակազմ։
Մասնագետները, ովքեր աշխատում են վարսավիրանոցում, կոչվում են վարսավիրներ։