բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Վարդակակաչ անտառային (լատին․՝ Tulipa sylvestris), շուշանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Վարդակակաչ անտառային | |
Վարդակակաչ անտառային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Շուշանածաղկավորներ (Liliales) |
Ընտանիք | Շուշանազգիներ (Liliaceae) |
Ենթաընտանիք | Շուշանայիններ (Lilioideae) |
Ցեղ | Վարդակակաչ (Tulipa) |
Տեսակ | Վարդակակաչ անտառային (T. sylvestris) |
Միջազգային անվանում | |
Tulipa sylvestris |
20-50 սմ բարձրությամբ բազմամյա սոխուկավոր բույս է։ Սոխուկը ծածկված է բաց գույնի, թեթևակի կաշենման, միայն վզիկի և հիմքի մասում կոշտամազ թեփուկներով։ Տերևները գծային նշտարաձև են, սովորաբար ուղիղ կանգնած, հաճախ կարմրավուն եզրերով։ 2-4 սմ երկարությամբ ծաղիկը մեծ է, ներսից վառ դեղին, արտաքինից՝ ծիրանի կանաչավուն։ Առէջաթելերը ամբողջ երկարությամբ լայնացած են։ Սերմնարանը իլիկաձև է։ Տուփիկը երկարավուն եռանիստ է և հանկարծակի սրածայր[1]։
Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Այգեպատ, Մոսես, Նեքին Կարմիր)։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Հարավային Անդրկովկասը, Իտալիան, Հյուսիսային Իրանը, Սիցիլիա և Սարդինիա կղզիները[1]։
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև խոտածածկ լանջերին, ցանքերում և անտառների եզրերին։ Ծաղկում է ապրիլին, պտղաբերում՝ մայիսին[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.