From Wikipedia, the free encyclopedia
Վարազաթումբ (ադրբեջանական անվանումը՝ Լելե Թեփե ադրբ.՝ Lələ Təpə), 271.1 մետր բարձրություն ունեցող բլուր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում՝ արցախա-ադրբեջանական սահմանի շրջակայքում։ Գտնվում է Ադրբեջանի Փոքր Մարջանլի գյուղից 2.9 կմ (1.8 մղոն) հեռավորության վրա։
Վարազաթումբ | |
---|---|
Տեսակ | բլուր |
Երկիր | Ադրբեջան |
Վարչատարածք | Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) |
ԲԾՄ | 271 մետր |
Լելե Թեփեի հայկական անվանումը՝ Վարազաթումբը, կապված է Հայոց Արևելից կողման՝ Արցախում ու Ուտիքում իշխող Վաչագանի Բարեպաշտի ավանդության հետ։ Մի օր Վաչագանը դուրս է գալիս Արաքսի հովիտ՝ վարազի որսի, և նրա արքունի որսորդները այդ թմբի վրայից դիտում էին տարածքը և փող փչում վարազ նկատելու դեպքում[1]։
Վարազաթումբը կարևոր ռազմավարական նշանակություն է ունեցել Արցախյան պատերազմի տարիներին։ 1994 թվականի փետրվարի 11-12-ին ռազմական գործողություններն ընթացել են գլխավորապես այս տեղանքում։ Փետրվարի 12-ին հայկական ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել Վարազաթմբի բլուրի շրջակայքում[2], սակայն 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախաադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում այն օկուպացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.