Վասիլի Օմելյանսկի
From Wikipedia, the free encyclopedia
Օմելյանսկի Վասիլի Լեոնիդովիչ (1867–1928), խորհրդային մանրէակենսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1923)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1890)։ 1893–1928 թվականներին աշխատել է փորձառական բժշկագիտության ինստուտի ընդհանուր մանրէաբանության բաժնում (1912 թվականից՝ բաժնի վարիչ)։ Հիմնական աշխատությունները վերաբերում են բնության մեջ ազոտի և ածխածնի շրջապտույտի պրոցեսում միկրոօրգանիզմների դերի բացահայտմանը։ Առաջարկել է նիտրիֆիկացնող բակտերիաների առանձնացման և աճեցման եղանակներ, ուսումնասիրել նրանց մորֆոլոգիան և ֆիզիոլոգիան։ Պարզել է, որ ազոտֆիքսող միկրոօրգանիզմների յուրացրած ազոտի քանակը համեմատական է օրգանական նյութի յուրացմանը։ Առաջինն է նշել միկրոօրգանիզմները որպես քիմիական ինդիկատորներ օգտագործելու հնարավորությունը։ Եղել է «Արխիվ բիոլոգիչեսկիխ նաուկ» («Архив биологических наук») հանդեսի խմբագիրը (1906–1928)։ Մահացել է 1928 թվականի ապրիլի 21-ին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծնվել է | Փետրվարի 26-ին (մարտի 10) |
---|---|
Ծննդավայր | Պոլտավա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1928 թվականի Ապրիլի 21 |
Մահվան վայր | Գագրա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, մանրէաբան, շախմատիստ և մանրէաբան |
Ուսուցիչ | Սերգեյ Վինոգրադսկի |
Աշխատավայր | Փորձարարական բժշկության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |