From Wikipedia, the free encyclopedia
Վան Սին (չինարեն՝ 王兴, փետրվարի 18, 1979, Longyan, Ֆուցզյան, Չինաստան), չինացի գործարար համացանցի և սոցիալական ցանցերի բնագավառում, միլիարդատեր, «Meituan Dianping» ընկերության գործադիր տնօրենը[1]։ Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, որի կարողությունը գնահատվում է 4․1 միլիարդ դոլար 2019 թվականի հունվարի տվյալներով[2]։
Վան Սին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Longyan, Ֆուցզյան, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրոն | բուդդայականություն |
Կրթություն | Ցինխուա համալսարան և Դելավերի համալսարան |
Մասնագիտություն | գլխավոր գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Meituan? |
Wang Xing Վիքիպահեստում |
Ծնվել է 1979 թվականին փետրվարի 18-ին Չինաստանի Լունյան կոմսությունում։ 2001 թվականին ավարտել է Ցինխուայի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան[2]։ 2003 թվականին Դելավերսկի համալսարանում ուսումնասիրել է ինֆորմատիկա, ստացել մագիստրոսի դիպլոմ և վերադարձել Չինաստան դոկտորական ընդունվելու համար։
Իր ձեռնարկատիրական գործունեության սկզբում նա զբաղվել է չինացի օգտատերերի համար ամենատարածված ամերիկյան սոցիալական ցանցերի կլոնավորմամբ՝ հասնելով նմանության բարձր աստիճանի։
2005 թվականին Վան Սինը ուրիշ ձեռնարկատերերի հետ հիմնադրել է «Սյաոնեյ» զանգվածային սոցիալական ցանցը, որը հետագայում հայտնի է դարձել «Renren» անունով։ Ցանցն ունի Ֆեյսբուքի նման ինտերֆեյս[3][4]։
2007 թվականին Վան Սինը հիմնադրել է «Ֆանյֆոու» ընկերությունը, որը Թվիթթերը պատճենող միկրոբլոգային ցանց է։ Ավելի ուշ նա հեռացել է ամերիկյան համակարգերի կլոնավորումից և զբաղվում էր սեփական նորարարություններով։ 2010 թվականին նա հիմնադրել է «Մեյտուան» ցանցը, որը նախատեսված էր ապրանքների և ծառայությունների պատվերների և առաքումների զանգվածային կազմակերպման համար։ Ցանցը մեծ ճանաչում է ձեռք բերել հատկապես մանրածախ առևտրի, ռեստորաններում ուտելիք պատվիրելու, ապրանքների պատվերների և այլ ծառայությունների համար։ Ցանցում վճարումն անմիջապես կատարվում էր բջջային հեռախոսների և QR-կոդերի միջոցով։ Վճարման համար ընդունվում էին նաև շատ փոքր գումարներ՝ մեկ յուանից պակաս[5]։
Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ Վան Սինը Չինաստանի ամենաազդեցիկ տնտեսագետների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.