From Wikipedia, the free encyclopedia
Վան Ի (չին. պարզ. 王毅, փինյին Wáng Yì, ծնվ. հոկտեմբերի 19, 1953 թվական, Պեկին, ՉԺՀ), չինացի պետական գործիչ, 2013 թվականի մարտից ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարն է։
Վան Ի 王毅 | ||
| ||
---|---|---|
մարտի 16, 2013 թվական | ||
Նախորդող | Յան Ցզեչի | |
Կուսակցություն՝ | Չինաստանի կոմունիստական կուսակցություն | |
Կրթություն՝ | Տնտեսագիտության մագիստրոս[1] | |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, տնտեսագետ | |
Ծննդյան օր | հոկտեմբերի 19, 1953 թվական | |
Ծննդավայր | Պեկին, ՉԺՀ | |
Քաղաքացիություն | Չինաստան | |
Կայք՝ | gov.cn/guowuyuan/wangyi/index.htm | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Ծնվել է 1953 թվականի հոկտեմբերին Պեկինում, և դպրոցն ավարտելուց հետո 8 տարի աշխատել է Հեյլունցզյան շինարարության և արտադրության մասնաշենքում։ 1982 թվականին ավարտել է Պեկինի երկրորդ օտար լեզուների ինստիտուտի Ասիայի և Աֆրիկայի երկրների լեզուների ֆակուլտետը՝ ճապոներենի մասնագիտությամբ և տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ 1982 թվականից նա աշխատում է ՉԺՀ Արտաքին գործերի նախարարությունում որպես գործավար, կցորդ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրների վարչության բաժնի պետ և պետի տեղակալ[4]։
1989-1994 թվականներին Ճապոնիայում Չինաստանի դեսպանության խորհրդականը և խորհրդական-բանագնացն էր, 1994-1995 թվականներին Արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրների վարչության փոխտնօրենը, իսկ 1995-1998 թվականներին Արտաքին գործերի նախարարության Ասիական երկրների դեպարտամենտի տնօրենն էր։ 1997 թվականի օգոստոսից մինչև 1998 թվականի փետրվարը Ջորջթաունի համալսարանի դիվանագիտության ուսումնասիրության ինստիտուտում հրավիրվեց որպես գիտաշխատող։ 1999 թվականի սեպտեմբերից խորացված ուսուցում է ստացել Չինաստանի միջազգային հարաբերությունների համալսարանում։
1998-2001 թվականներին աշխատել է որպես Արտաքին գործերի նախարարի օգնական և միաժամանակ արտաքին գործերի նախարարության քաղաքական վերլուծության վարչության տնօրեն, 2001 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, դառնալով արտաքին գործերի նախարարի ամենաերիտասարդ փոխնախարարը ՉԺՀ-ի պատմության մեջ։ 2004 թվականի սեպտեմբերից 2007 թվականի սեպտեմբերը Ճապոնիայում ՉԺՀ-ի դեսպան էր, 2007-2008 թվականներին արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ[5]։ 2008 թվականի հունիսին նշանակվեց Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի և Չինաստանի պետական խորհրդին առընթեր Թայվանի գործերի գրասենյակի ղեկավար[5] և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2013 թվականը։
2013 թվականի մարտի 16-ից Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարն է։
Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի 17-րդ և 18-րդ գումարման անդամ է։
Ամուսնացած է Չժոու Էնլայի քարտուղարի դստեր՝ Ցիան Ցիադոունի հետ, և նրանք ունեն մեկ դուստր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.