Վան Աբբե թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Վան Աբբե թանգարան (հոլ.՝ Van Abbemuseum) , մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի թանգարան , որը գտնվում է Այնդհովենի (Նիդեռլանդներ) կենտրոնում, Դոմմել գետի արևելյան ափին։ Հիմնադրվելով 1936 թվականին՝ նա կրում է իր հիմնադրի՝ Հենրի վան Աբբեի անունը, որը ժամանակակից արվեստի սիրահար էր և ցանկանում էր այն նվիրել Այնդհովենին։ 2010 թվականի դրությամբ թանգարանի հավաքածուն ներառում էր ավելի քան 2800 արվեստի գործեր, որոնցից 1000-ը՝ քանդակներ, գեղարվեստական ինստալյացիաներ և տեսանկարչական աշխատանքներ։
Վան Աբբե թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Էյնդհովեն[1] |
Վայր | Van Abbemuseum? |
Ղեկավարության նստավայր | Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[2][3] |
Հասցե | Bilderdijklaan 10[3]5611NHBilderdijklaan? (10) |
Հիմնադրվել է | 1936 |
Հիմնադիր | Henri van Abbe? |
Տնօրեն | Charles Esche? |
Կայք | vanabbemuseum.nl(նիդեր.) և vanabbemuseum.nl/en/(անգլ.) |
![]() | |
![]() |
Թանգարանն ունի 9825 մ² տարածք և Լազար Լիցիսկիի՝ աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Մնացածի հետ մեկտեղ թանգարանի հավաքածուի մեջ ցուցադրվում են Պաբլո Պիկասոյի և Վասիլի Կադինսկու գործերը։ Թանգարանի գրադարանն ունի Եվրոպայի ամենամեծ՝ 1930-ականների նկարիչների ռուսերեն գրքերի հավաքածուն և վիմագիր հրատարակությունները, «LS collection» հիմնադրամը[4]։