From Wikipedia, the free encyclopedia
Վանվիտելլի ջրանցույց կամ Կարոլին ջրանցույց (իտալ.՝ Acquedotto di Vanvitelli, իտալ.՝ Acquedotto Carolino), ջրանցույց, որը կառուցվել է Կազերտայի պալատի, նրա կասկադի և շատրվանների ջրամատակարարման համար։ Բաղկացած է 67 «կամարներից»՝ դասավորված երեք հարկերում։ Տաբուրնո լեռան ստորոտից մինչև պալատ ձգվող ջրագիծն ունի մոտ 38 կիլոմետր երկարություն։
Վանվիտելլի ջրանցույց Acquedotto di Vanvitelli | |
---|---|
Վանվիտելլի ջրանցույցը | |
Անունով | Լուիջի Վանվիտելլի |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Իտալիա |
Տեսակ | Ջրանցույց |
Ճանապարհ | 18th-Century Royal Palace at Caserta with the Park, the Aqueduct of Vanvitelli, and the San Leucio Complex? |
Կառուցվել է | 1762 |
Ճարտարապետ | Լուիջի Վանվիտելլի |
Երկարություն | 38 |
Վանվիտելլի ջրանցույց | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իտալիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | (i) (ii) (iii) (iv) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1997 (21-րդ նստաշրջան) |
Համար | 549 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Ջրանցույցի կառուցման անհրաժեշտությունն առաջացել է Կազերտայում թագավորական պալատի շինարարական աշխատանքների ժամանակ։ Կազերտայի պալատի համար ընտրված տարածքը զուրկ էր ջրային ռեսուրսներից։ Ուստի ճարտարապետական թիմն ստիպված էր հսկայական պալատի, դրա ապագա կասկադի, շատրվանների և այգիների ջրի մատակարարման համար գտնել հուսալի աղբյուրներ։ Ջրի աղբյուրը գտնվեց Այրոլե քաղաքում։ Ջրօգտագործման իրավունքի կարգավորման համար Նեապոլի թագավորը համայնքին քաղաքի կարգավիճակ տվեց։ Ջուրը պալատ հասցնելու համար որոշվեց կառուցել ջրանցույց։
Ջրագծի նախագծի գլխավոր ճարտարապետն է Լուիջի Վանվիտելլին, կառուցող ինժեները՝ Ֆրանչեսկո Կոլեչինին։ Շինարարական աշխատանքներն սկսվել են 1753 թվականի մարտից։ Նոր ջրանցույցի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1762 թվականի մայիսի 7-ին։ Նոր ջրանցույցն իր արտաքին տեսքով հիշեցնում էր հին հռոմեական ջրանցույցները։ Ջուրը ոչ միայն պալատի շատրվանների համար էր, այլ նաև նպաստեց տարածաշրջանի տնտեսական աճին։ Ջուրն օգտագործվում էր բազմաթիվ ջրաղացներում, ջրում էին պարտեզի բույսերն ու ծառերը։ Ֆերդինանդ IV թագավորը նաև ձգտում էր Կազերտայի ծայրամասում ստեղծել տնտեսության մոդել։ Ջուրը տրամադրվել է նաև Սան Լեուչոյի մետաքսի արհեստագործական գործարանին։ Շահագործման երեք դարերի ընթացքում ջրանցույցը կանգուն է մնացել երեք երկրաշարժերից հետո[1]։
ճարտարապետական արժեք ունեցող ջրանցույցից կատարյալ պահպանված Վալե դի Մադալոնիում գտնվող 529 մետր երկարությամբ տուֆե հատվածը միացնում է Մոնտե Լոգանոն (արևելքից) և Մոնտե Գարցանոն (արևմուտքից)։ Այս հատվածը 1997 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.