![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/27/Vancouver_Symphony_Orchestra_with_Bramwell_Tovey.jpg/640px-Vancouver_Symphony_Orchestra_with_Bramwell_Tovey.jpg&w=640&q=50)
Վանկուվերի սիմֆոնիկ նվագախումբ
From Wikipedia, the free encyclopedia
Վանկուվերի սիմֆոնիկ նվագախումբ (ՎՍՆ, անգլ.՝ Vancouver Symphony Orchestra), Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա) հիմնված կանադական նվագախումբ։ ՎՍՆ հանդես է գալիս Օրֆեումում, որը 1977 թվականից եղել է նվագախմբի մշտական վայրը։ Տարեկան 16 միլիոն դոլար բյուջեով այն Կանադայի երրորդ խոշոր սիմֆոնիկ նվագախումբն է և Արևմտյան Կանադայի կատարողական արվեստի ամենամեծ կազմակերպությունը։ Յուրաքանչյուր թատերաշրջանում նվագախումբը կատարում է 140 համերգ։ Կանադայի ռադիոհեռարձակող կորպորացիայում ՎՍՆ-ն ունի տարեկան հեռարձակումներ։ Նվագախմբի մաս է կազմում ՎՍՆ երաժշտական դպրոցը, որը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերին։ Վանկուվերի սիմֆոնիկ նվագախմբի կամերային երաժշտության համերգները տեղի են ունենում ՎՍՆ երաժշտական դպրոցի կամպուսի Pyat Hall-ում։
Արագ փաստեր Վանկուվերի սիմֆոնիկ նվագախումբ Vancouver Symphony Orchestra, ժանր ...
Վանկուվերի սիմֆոնիկ նվագախումբ Vancouver Symphony Orchestra | |
---|---|
![]() | |
ժանր | Դասական երաժշտություն |
տարիներ | 1930-այժմ |
քաղաք | Վանկուվեր |
համերգասրահ | Օրֆեում |
այլ անվանում | ՎՍՆ |
ղեկավար | Թովի Բրամուել (2000-) |
vancouversymphony.ca | |
![]() |
Փակել