Վայրենիների գիրքը
From Wikipedia, the free encyclopedia
«Վայրենիների գիրքը» (ֆր.՝ Livre des sauvages), աշակերտական տետրակ է, որը, ամենայն հավանականությամբ, պատկանել է գերմանացի տղա երեխայի։ Մոտավորապես հարյուր տարի շարունակ (մոտ 1750-1851 թվականներ), համարվում էր կանադական հնդկացիների պատկերագրությունների հավաքածու։ Այդպես դա վերծանել է հնդկացիների գրի միսիոներ և գիտակ աբբատ Էմանուել Դոմենեն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f3/Livre_des_sauvages.jpg)
Գրքի իրական հեղինակը անհայտ է։ Այժմ «Վայրենիների գիրքը» պահվում է Փարիզի Արսենալի գրադարանում։