From Wikipedia, the free encyclopedia
«Վաղարշապատի Քաղաքային մարզադաշտ», ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտ է Հայաստանի քաղաք Վաղարշապատում։ Գտնվում է Մայր Աթոռի հարավային տարածքում։ Կառուցվել ու բացվել է 1973-ին։ Մարզադաշտը տեղավորում է 3000 հանդիսական։ Մինչև 2005, մարզադաշտը ծառայել է որպես «Վաղարշապատ» ֆուտբոլային ակումբի տնային խաղերի հյուրընկալման վայր, Հայաստանի առաջնության խաղերում։ Այն սեփականաշնորհվել է Մայր Աթոռին՝ Հայաստանի Կառավարության 2005 թ. որոշման հիման վրա[1]։
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Ամբողջական անվանում | Վաղարշապատի Քաղաքային մարզադաշտ |
Տեղագրություն | Վաղարշապատ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1973 |
Բացված | 1973 |
Սեփականատեր | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
Տարողություն | 3000 |
Տնային թիմ | Վաղարշապատ |
Դաշտի չափսեր | 103 × 70 մ |
Ներկայում, մարզադաշտը գործում է որպես պարապմոնւքների վայր՝ Արմավիրի մարզի տարբեր ֆուտբոլային պատանեկան դպրոցների համար[2]։ Այժմ այն գտնվում է անբարենպաստ վիճակում։ Ըստ Մայր Աթոռի պաշտոնական կայքէջին, այն վերանորոգվելու է Եկեղեցու բարերաների աջակցությամբ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.