From Wikipedia, the free encyclopedia
Վահանակիրներ (լատին․՝ Diaspididae), կոկցիդների ենթակարգի հավասարաթև միջատների ընտանիք։
Վահանակիրներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Diaspididae
Targioni Tozzetti, 1868
|
||||||||||
Ցեղեր | ||||||||||
| ||||||||||
|
Մարմինը կլոր է, ստորակետաձև, տանձաձև, հիմնականում սպիտակ, դեղին, դարչնագույն, գորշ կամ սև, 0,5-2 մմ երկարությամբ։ Մեջքի վրա ունեն թրթուրային 1-2 շապիկներից կազմված, հեշտորեն առանձնացվող վահանիկ (այստեղից՝ անվանումը)[1][2]։ Էգերն արուներից խոշոր են, անթև և անոտ, արուներն ունեն մեկ զույգ թև, բնականոն զարգացած վերջավորություններ, բերանային ապարատը ետ է զարգացած։
Թրթուրները և հասուն էգերը սնվում են բույսերի հյութով։ Հայտնի է վահանակիրների մոտ 1300 (ԽՍՀՄ-ում՝ 130, ՀԽՍՀ-֊ում՝ 60) տեսակ, տարածված ամբողջ աշխարհում, առավելապես տաք գոտիներում։
Մակաբուծում են սովորաբար ծառերի, թփերի, ավելի հազվադեպ՝ խոտաբույսերի վրա։ Բազմաթիվ վահանակիրներ բույսերի վտանգավոր վնասատուներ են։ ԽՍՀՄ-ում պտղատու ծառերին վնասում են հատկապես կալիֆոռնիական, մանուշակագույն, սալորենու, հայկական ստորակետանման վահանակիրները, ջերմատնային մերձարևադարձային բույսերին՝ դեղին, կռզու, արմավենու, դափնեվարդի և դարչնագույն վանակիրը։
ՀՀ-ում, առավելապես տաք գոտիներում, տարածված է 60 տեսակ (տարեկան տալիս են 1-4 սերունդ), որոնցից խնձորենու բնի և ճյուղերի վրա հանդիպում են շարժուն, բավական խոշոր վահանակիրներ՝ Phenacoccus aceris-ը, իսկ ավելի հաստ ճյուղերի վրա՝ Aspidiotus ostreaeformis տեսակը։ Խնձորենու երիտասարդ ճյուղերի վրա մակաբուծում են ստորակետանման վահանակիրները։ Դեղին, արմավենու, գիհու, դափնեվարդի և այլ վականակիրների ջերմատնային մերձարևադարձային բույսերի մակաբույծներ են։
Ընտանիքների կազմում.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.