From Wikipedia, the free encyclopedia
Վալտեր Գրոպիուս (գերմ.՝ Walter Adolph Georg Gropius, մայիսի 18, 1883[3][4][5][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[6] - հուլիսի 5, 1969[3][7][4][…], Բոստոն, ԱՄՆ[8]), գերմանացի ճարտարապետ է և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիրը, ֆունկցիոնալիզմի ներկայացուցիչ։
Վալտեր Գրոպիուս գերմ.՝ Walter Gropius | |
---|---|
Ի ծնե | Walter Adolph Georg Gropius |
Ծնվել է | մայիսի 18, 1883 |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանիա |
Մահացել է | հուլիսի 5, 1969 |
Վախճանի վայր | Բոստոն, ԱՄՆ |
Ազգություն | Գերմանիա |
Ոճ(եր) | ֆունկցիոնալիզմ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան և Black Mountain College?[1] |
Պարգևներ | |
Անդամություն | Գերմանական Վերկբունդ, Congrès International d'Architecture Moderne?, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Walter Gropius Վիքիպահեստում |
1907 - 1910 թվականներին Միս վան դեր Ռոեի և Լե Կորբյուզեի հետ աշխատել է Պ. Բեռնսի արվեստանոցում։ 1919 - 1928 թվականներին ղեկավարել է Բաուհաուզը, 1929 - 1957 թվականներին եղել է ժամանակակից ճարտարապետական միջազգային կոնգրեսի (CIAM) փոխնախագահը։ Նացիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է Լոնդոն, ապա ԱՄՆ։ Գրոպիուսի ամվան հետ է կապված ճարտարապետության զարգացման առավել հետաքրքիր փուլերից մեկը՝ ֆունկցիոնալիզմի կազմավորումը։ Գրոպիուսը առաջիններից էր, որ իրացրեց ինդուստրիալ արտադրության հնարավորությունները, ստեղծելով ժամանակակից ճարտարապետության և դիզայնի նոր ձևեր։ Զբաղվելով շինարվեստի սոցիալական պրոբլեմներով՝ Գրոպիուսը սակայն դուրս չեկավ ռեֆորմիստական պատրանքների սահմաններից, հուսալով որ բանական ճարտարապետությունը ի վիճակի է հասարակության մեջ արմատավորել սոցիալական հարաբերությունների խելամիտ ձևեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.