From Wikipedia, the free encyclopedia
Վալոն Բեհրամի (ալբ․՝ Valon Behrami, ապրիլի 19, 1985[1][2], Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), շվեյցարացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Նա ունի Ալբանիայի քաղաքացիություն։ Բեհրամին հանդես է գալիս անգլիական «Ուոտֆորդ»-ի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։
Քաղաքացիությունը | Շվեյցարիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 19, 1985[1][2] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վալոն Բեհրամիի առաջին ֆուտբոլային ակումբը եղել է «Ստաբիոն»։ Մի քանի տարի Շվեյցարիայում անցկացնելուց հետո նա տեղափոխվել է իտալական «Ջենոա»։ Մեկ տարի իտալական ակումբում անցկացնելուց հետո նա վարձավճարով տեղափոխվել է «Վերոնա»։
Մեկ լավ մրցաշրջանից հետո նա տեղափոխվել է «Լացիո»։ Թիմի կազմում նա անցկացրել է երեք մրցաշրջան, որի ընթացքում մասնկացել է 65 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
2008 թվականի հուլիսի 23-ին Բեհրամին տեղափոխվել է անգլիական «Վեստ Հեմ»[3]։ Նա թիմի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր։
2011 թվականի հունվարի 26-ին Վալոն Բեհրամին պայմանագիր է կնքել իտալական «Ֆիորենտինայի» հետ[4][5]։
2012-ից 2014 թվականների ընթացքում Բեհրամին հանդես է եկել «Նապոլի»-ում։ Թիմի կազմում նա դարձել է Իտալիայի գավաթակիր։
2015 թվականի հուլիսի 11-ին նա տեղափովել է անգլիական «Ուոտֆորդ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.