From Wikipedia, the free encyclopedia
Վալենտին Գենչև (բուլղար․՝ Валентин Генчев, ապրիլի 3, 2000), բուլղարացի մարզիկ, ծանրորդ, 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2021 և 2023 թվականների Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։
Վալենտին Գենչև | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 3, 2000 (24 տարեկան) |
Վալենտին Գենչևը ծնվել է 2000 թվականին։ 2018 թվականին մասնակցել է մինչև 23 տարեկանների Եվրոպպայի առաջնությանը և զբաղեցրել 8-րդ տեղը։ Մեկ տարի անց մինչև 67 կգ քաշային կարգում մասնակցել է նմանատիպ մրցաշարի և նվաճել բրոնզե մեդալ։ 2021 թվականին Ֆինլանդիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նա մինչև 67 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։
2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգում բուլղարացի մարզիկը երկամարտի 315 կգ արդյունքով գրավել է երրորդ տեղը և դարձել մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հրում վարժությունում 177 կգ քաշային կարգում Վալենտին Գենչևը նվաճել է փոքր արծաթե մեդալ[1]։
2021 թվականի դեկտեմբերին մասնակցել է Տաշքենդում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը և մինչև 67 կգ քաշային կարգում և երկու վարժությունների հանրագումարով՝ 308 կգ քաշով զբաղեցրել հինգերորդ տեղը։
2022 թվականի մայիսին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգում բուլղարացի ծանրորդը 314 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը և իր կարիերայում առաջին անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն[2][3][4]։
2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգում Վլենտին Գենչևը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը, սակայն հրում վարժությունում 166 կգ արդյունքով արժանացել փոքր բրոնզե մեդալի։
Արդյուն | Քաշ | Թվական | Մրցաշարի վայր | Հրում | Պոկում | Ընդհանուր քաշ |
Բրոնզ | մինչև 67 կգ | 2021 | Մոսկվա, Ռուսաստան | 138,0 | 177,0 | 315,0 |
Ոսկի | մինչև 67 կգ | 2022 | Տիրանա, Ալբանիա | 139,0 | 175,0 | 314,0 |
Թվական | Տեղ | Մրցաշար | Պոկում | Հրում | Արդյունք | Տեղ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Տեղ | 1 | 2 | 3 | Տեղ | |||||
Ծանրամարտի աշխարհի առաջնություն | ||||||||||||
2021 | Տաշքենդ, Ուզբեկստան | մինչև 67 կգ | 132 | 135 | 10 | 168 | 173 | 5 | 308 | 5 | ||
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն | ||||||||||||
2021 | Մոսկվա, Ռուսաստան | մինչև 67 կգ | 132 | 136 | 138 | 7 | 168 | 173 | 177 | 315 | ||
2022 | Տիրանա, Ալբանիա | մինչև 67 կգ | 133 | 136 | 139 | 169 | 175 | 314 | ||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.