ՎՏԲ Բանկ
From Wikipedia, the free encyclopedia
ՎՏԲ Բանկ ( ռուս.՝ ПАО Банк ВТБ; նախկինում հայտնի է որպես Vneshtorgbank, Внешторгбанк, տառացի՝ «Միջազգային առևտրային բանկ») մեծամասամբ ռուսական պետական բանկ է, որի գլխամասային գրասենյակները գտնվում են Ռուսաստանի տարբեր դաշնային շրջաններում .[2][3], իսկ իրավաբանական հասցեն գրանցված է Սանկտ Պետերբուրգում[2]։ 2022 թվականի դրությամբ՝ ընկերության կապիտալը հիմնականում պատկանում էր երեք ռուսական գործակալությունների[4]։
ՎՏԲ Բանկ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, վարկային կազմակերպություն և հանրային ընկերություն |
Երկիր | Ռուսաստան |
Նախորդող | Sberbank of the USSR? |
Հիմնադրված | հոկտեմբեր 1990 |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան և Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1] |
Վերադաս կազմակերպություն | VTB Group? |
Անձնակազմ | 96 167 մարդ |
Կայք | vtb.com(անգլ.) և vtb.ru(ռուս.) |
ՎՏԲ Բանկը և նրա դուստր ձեռնարկությունները կազմում են ռուսական առաջատար ֆինանսական խումբ՝ ՎՏԲ խումբը, որը միավորում է տարբեր երկրներում տեղակայված ՎՏԲ բանկերը և առաջարկում կորպորատիվ բանկային ծառայությունների և ապրանքների լայն տեսականի Ռուսաստանում, ԱՊՀ-ում, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և ԱՄՆ-ում[5][6][7]
ՎՏԲ-ն զբաղեցրել է 446-րդ տեղը FT Global 500 2012-ում[8] Financial Times- ի ամենամյա անդրադարձը աշխարհի խոշորագույն ընկերությունների մասին։ Այն մագլցել է 210-րդ հորիզոնական՝ Եվրոպայի 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշում, FT Europe 500 2014[9], և 127-րդը՝ FT Emerging 500 2014-ում՝ աշխարհի զարգացող շուկաների 500 խոշորագույն ընկերությունների ցանկում։ ՎՏԲ Բանկը (ԲԲԸ) ունի 22 մասնաճյուղ և 3 ներկայացուցչություն Ռուսաստանի 13 մարզերում և 4 արտասահմանյան երկրներում[10]։