Սև ցուցակ (հեռուստասերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
Սև ցուցակ (հեռուստասերիալ), (անգլ.՝ The Blacklist) ամերիկյան հեռուստասերիալ, ստեղծված Ջոն Բոկենկամպոնի կողմից։ Գլխավոր դերերում են Ջեյմս Սպեյդերը և Մեգան Բունը։ Սցենարի ընթացքում հայտնվում է ՀԴԲ (FBI) -ի գործակալ, ով աշխատում էր ամենաորոնվող նախկին փախստական գործակալներից մեկի հետ[1]։ Սերիալը սկսվել է «ՆԲՍ»-ում 2013-2014 թվականներին[2][3]։
Սև ցուցակ | |
---|---|
Ժանր | հոգեբանական, թրիլլեր,դետեկտիվ |
Ստեղծող | Ջոն Բոկենկամպ |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Michael W. Watkins? |
Գլխավոր դերերում | Ջեյմս Սպեյդեր,Մեգան Բուն,Դիեգո Կլատենհոֆ, Ռեյան Էգգոլդ, Պարմինդեր Նագրա, Հարրի Լենիկս, |
Պրոդյուսեր | Ջոն Դեվիս, Ջով Բոկենկամպ, Ջոն Ֆոկս |
Գործադիր պրոդյուսեր | Ջոն Դեվիս |
Սցենարիստ | Jon Bokenkamp? |
Երաժշտություն | Դեյվ Պորտեր |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Եթերաշրջանների քանակ | 10 |
Սերիաների քանակ | 218 |
Էկրաններին է | սեպտեմբերի 23, 2013-ից հուլիսի 13, 2023-ը |
Հեռուստաալիք | NBC |
Ընկերություն | Sony Pictures Television |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս և Xfinity Streampix? |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Կապակցված | The Blacklist: Redemption? |
Պաշտոնական կայքէջ |
2013 թվականի դեկտեմբերի 3-ին «ՆԲՍ» (NBC հեռուստաալիք ) նկարահանեց սերիալի երկրորդ եթերաշրջանը[4], որը սկսվեց 2014 թվականի սեպտեմբերի 22-ին[5]։ 2014 թվականի մայիսի 11-ին նկարահանվեց սերիալի երրորդ եթերաշրջանը, որը սկսվեց 2015 թվականի հոկտեմբերի 1-ին[6]։ 2015 թվականի դեկտեմբերի 5-ին սերալը երկարաձգվեց չորրորդ եթերաշրջանով, որը սկսվեց 2016 թվականի սեպտեմբերի 22-ին[7][8]։ 2017 թվականի մայիսի 11-ին պատրաստվեց սերիալի հիգերորդ եթերաշրջանը[9]։ 2018 թվականի մայիսի 12-ին «ՆԲՍ» պատվիրեց 6-րդ եթերաշրջանը[10]։ 2019 թվականի մայիսի 11-ին, «ՆԲՍ»-ն պաշտոնական երկարացրեց «Սև Ցուցակ»-ը 7-րդ եթերաշրջանով[11]։
Նախագիծը բարձր գնահատվեց Ամերիկյան հեռուստատեսական քննադատների կողմից, իսկ դերասանական աշխատանքի համար Ջեյմս Սպեյդերը ստացավ «Ոսկե Գլոբուս» մրցանակը։
Ռեյմոնդ Ռեդինգտոնը (Ջեյմս Սպեյդեր) ամենաորոնվող հանցագործներից մեկն է աշխարհում, ով առանց ուղեկցելու հանձնվում է Վաշինգտոնյան ՀԴԲ-ի շտաբին։ Հարցաքննության ժամանակ նա հայտարարում է, որ ցանկանում է օգնել ձերբակալել հանցագործների պարագլուխներին, բայց պետք է աշխատի միայն ագենտ Ելիզաբետ Քին-ի հետ (Մեգան Բուն), ով նոր էր միացել ՀԴԲ-ին, պատճառաբանելով, որ Քինը «յուրահատուկ է և շատ խելացի»։