![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/15-10-27-Vista_des_de_l%2527est%25C3%25A0tua_de_Colom_a_Barcelona-WMA_2834.jpg/640px-15-10-27-Vista_des_de_l%2527est%25C3%25A0tua_de_Colom_a_Barcelona-WMA_2834.jpg&w=640&q=50)
Սև շուկա
From Wikipedia, the free encyclopedia
Սև շուկան (այլ կերպ անվանում են նաև ընդհատակյա տնտեսություն կամ ստվերային տնտեսություն), գաղտնի շուկայական գործարք է, որը ներառում է անօրինականության տարրեր և բնութագրվում է ոչ պատշաճ վարքի, կանոնների դրսևորմամբ։ Օրենքը սահմանում է ապրանքների և ծառայությունների ցանկ, որոնց արտադրությունն ու տարածումը օրենքով արգելված են, բայց սև շուկան շրջանցում է այդ օրենքը։ Արգելված ապրանքների և ծառայությունների արտադրության կամ տարածման մեջ ներգրավված կողմերը հանդիսանում են ապօրինի տնտեսության անդամներ։ Օրինակ՝ թմրանյութերի առևտուրը, մարմնավաճառությունը, անօրինական արտարժույթի գործարքները և մարդկանց թրաֆիքինգը։ Ինչպես նաև հարկային օրենսգրքի խախտումները, եկամտահարկից խուսափումը, համարվում են չհայտարարվագրված տնտեսություն[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/15-10-27-Vista_des_de_l%27est%C3%A0tua_de_Colom_a_Barcelona-WMA_2834.jpg/640px-15-10-27-Vista_des_de_l%27est%C3%A0tua_de_Colom_a_Barcelona-WMA_2834.jpg)
Քանի որ հարկերից խուսափելը կամ սև շուկայի մասնակցությունը անօրինական է, մասնակիցները փորձում են թաքցնել իրենց պահվածքը կառավարությունից և կարգավորող մարմններից[2]։ Կանխիկի օգտագործումը նախընտրելի միջոցն է անօրինական գործարքներում, քանի որ կանխիկի օգտագործումը չի
թողնում հետքեր[3]։ Սև շուկաներում գործելու հիմնական մտադրությունները առևտրային մաքսանենգությունն է, հարկերից, օրենքներից խուսափումը։
Սև շուկան առանձնանում է մոխրագույն շուկայից(մոխրագույն շուկայական ապրանքները վաճառվում են արտադրողի կամ նրա լիազորված գործակալի կողմից`վերավաճառողի և արտադրողի միջև կնքված պայմանագրի դրույթներից դուրս) և սպիտակ շուկայից՝ որտեղ առևտուրը իրավական է և պաշտոնական։
Սև փողը անօրինական գործարքներից ստացված եկամուտ է, որը կարելի է լեգիտիմացնել միայն փողերի լվացման որոշակի ձևով։ Սև տնտեսության գաղտնի բնույթի պատճառով հնարավոր չէ որոշել դրա չափը և ծավալը։