From Wikipedia, the free encyclopedia
Սև թռչուն-ռնգեղջյուր (լատին․՝ Anthracoceros malayanus), ռնգեղջյուրաթռչունների ընտանիքի քորդավոր կենդանի[1][2]։ Տարածված է Հարավ-արևելյան Ասիայի երկրներում՝ Ինդոնեզիայում, Մալայզիայում, Ֆիլիպիններում և այլն։
Սև թռչուն-ռնգեղջյուր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Anthracoceros malayanus (Raffles, 1822) |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Սև թռչուն-ռնգեղջյուր | |
Սև թռչուն-ռնգեղջյուրը միջին չափի թռչուն է։ Երկարությունը հասնում է մինչև 75-80 սմ-ի։ Փետուրների մեջ գերակշռում է սև գույնը, սակայն տեղ-տեղ նկատվում են նաև սպիտակ նշաններ։ Կան նաև տեսակի ալբինոս ձևեր, որոնք ունեն բացառապես սպիտակ փետուրներ և գունավորում։ Աչքերը լինում են հիմնականում դեղին, իսկ աչքերի շուրջը գտնվող մաշկը՝ վարդագույն կամ վարդագույնի այլ երանգներ։ Լարված իրավիճակներում արձակում են բարձր հնչյուններ, որոնց բնորոշ է կոպտությունը և խռպոտությունը[1]։
Այս տեսակի թռչունները նախընտրում են ապրել խոնավ ու ճահճային բնակավայրերում, որը հիմնականում հանդիսանում է Ասիայի խոնավ, մշտադալար այգիները ու տափաստանները։ Տարբեր վայրերում նրանք կարող են հանդիպել տարբեր բարձրությունների վրա։ Մի վայրում կարող են հանդիպել մինչև 250, իսկ մյուսում 500 մետր բարձրություններում։ Իսկ Մալայզիա թերակղզում հանդիպող թռչունները հանդիպում են մինչև 1500 մետր բարձրություններում։
Բացառություն են կազմում միայն Մյանմայում հանդիպող սև թռչուն-ռնգեղջյուրները, որոնք ապրում են ավելի շատ փշատերև անտառներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.