From Wikipedia, the free encyclopedia
Սևիլյայի Ալկասարը (իսպ.՝ Reales Alcázares de Sevilla), թագավորական պալատ է Սևիլյա քաղաքում (Անդալուզիա, Իսպանիա)։ Նախնական եղել է Մարրական նավահանգիստ։ Պալատը համարվում է Իսպանիայի ամենագեղեցիկ պալատներից մեկը, ինչը կառուցվել է մադեխար ճարտարապետական ոճով[1]։ Պալատը 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ[2]։ Սկզբում այն եղել է մավրերի ամրոց, այն մի քանի անգամ վերակառուցվել է։ Առաջին պալատը կառուցվել է Ալմահադների դինաստիայի կողմից։ Ժամանակակից համալիրի մեծ մասը կառուցված է արաբական ամրոցների ավերակների վրա, Կաստիլիաի թագավորի՝ Պետրո I-ի կողմից։ Շինարարության սկիզբը սկսվում է 1364 թվականին։ Պալատը հանդիսանում է ամենալավ պահպանված մուդաեհարների ճարտարապետական օրինակներից։ Հետագայում ավելացվել են գոթական էլեմենտներ, որոնք տարբերվում են գերակշռող իսլամական ոճից։ Սևիլյան Ալկասարը իր չափերով զիջում է Գրենադայի Ալգամբար անսամբլին։ Խճճված հատակները, առաստաղները, պատերը իրենցից ներկայացնում են գեղագիտական ստեղծագործություններ, որոնք իրենց շքեղությամբ և շնորհով հասել են ամենամեծ բարձրության Կարլ V-ի սենյակում և Դեսպանական դահլիճում։ Աղջկական ներքնագավիթը(Patio de las Doncellas) հայտնի է իր հարթաքանդակներով, քանդակներով։ Ընդհանուր ամառային ապաստարանի տաղավարի էլեգանտ զգացողությունը լրացնում են գեղեցիկ կտրտած այգիները՝ անուշահոտ վարդերով և նարնջի ծառերով։
Սևիլյայի Ալկասար | |
Reales Alcázares de Sevilla* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իսպանիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1987 (11-րդ նստաշրջան) |
Համար | 383 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.