ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Թեոդոր Սքոթ Գլեն (հունվարի 26, 1941[1] կամ հունվարի 26, 1942[2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]), ամերիկյան դերասան։ Նա նկարահանվել է Ուես Հայտովերի դերում «Քաղաքային կովբոյ»(1980) ֆիլմում, տիեզերագնաց Ալան Շեպարդի դերում «Տղաներն այնպիսին, ինչպիսին որ պետք են» (1983) ֆիլմում, հրամանատար Բարտ Մանկուզոյի դերում «Որս „Կարմիր Հոկտեմբերի“ հետևից» (1990) ֆիլմում և Ջեկ Կրոֆորդայի դերում «Գառնուկների լռությունը» (1991) ֆիլմում։
Սքոթ Գլեն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1941[1] (83 տարեկան) կամ հունվարի 26, 1942[2] (82 տարեկան) |
Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] |
Կրթություն | Ուիլյամի և Մերիի քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան, ռազմական գործիչ, լրագրող, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան և կասկադյոր |
Ժանրեր | վեսթեռն |
Թեոդոր Սքոթ Գլենը ծնվել և մեծացել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում։ Նա գործարար Թեոդոր Գլենի և տնային տնտեսուհի Էլիզաբեթի որդին է[4]։ Ունի իռլանդացի և հնդիկ նախնիներ[5]։ Մանուկ ժամանակ հաճախ է հիվանդացել և մի տարի եղել է անկողնային հիվանդ։ Ի շնորհիվ ինտենսիվ մարզումների նա կարողացել է վերականգնել իր առողջությունը և շտկել կաղությունը։ Փիթսբուրգյան ավագ դպրոցն ավարտելուց հետո Գլենն ընդունվում է Վիլհելմի և Մարիայի քոլեջ, որտեղ հմտանում է անգլերեն լեզվի մեջ։ Դրանից հետո նա անցնում է ծովային ծառայողական կորպուսի շարքերը և այնտեղ 3 տարի ծառայում։ Գրեթե 5 ամիս Գլենը Kenosha Evening News-ում աշխատել է որպես ռեպորտյոր։ Նա իր ուժերը փորձել է որպես հեղինակ, սակայն հասկացել է որ չի կարող լավ դիալոգներ գրել։ Ավելի լավ դիալոգներ գրելու համար սկսել է հմտանալ դերասանական արվեստի մեջ։
Գլենը առաջին անգամ ելույթ է ունեցել 1965 թվականին Բրոդվեյում` «The Impossible Years» երգիծական պիեսում։ Նա միացել է Ջորջ Մարիսոնի դերասանական դասարանին, որտեղ օգնում էր ուսանողներին վճարել իրենց վարձը` պիեսներում խաղալով, և նաև հենց ինքն էլ հայտնվում էր «La MaMa Experimental Theatre Club» թատրոնի բեմադրած պիեսաներում։ 1967 թվականին ամուսնացել է Քերոլ Շվարցի հետ, և կնոջ ազեցության տակ դարձել է հուդաիզմի հետևորդ[5]։ 1968 թվականին Գլենն ընդունվում է The Actors Studio, և սկսում է աշխատել պրոֆեսիոնալ թատրոնում և հեռուստատեսությունում։ 1970 թվականին ռեժիսոր Ջեյմս Բրիջը նրան «The Baby Maker» ֆիլմում դեր է առաջարկում, որը դուրս է եկել այդ նուն տարում, և որը Գլենի առաջին դերն էր ֆիլմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.