From Wikipedia, the free encyclopedia
Սքանչելի Օրինոկոն (ֆր.՝ Le Superbe Orénoque), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1884 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d'Éducation et de Récréation » ամսագրում 1897 թվականի հունվարի 7-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Գրքային առաջին հրատարակությունը լույս է տեսել 1897 թվականի նոյեմբերի 24-ին։ Այնուհետև այն հրատարակվել է երկու հատորով։ Առաջին հատորը հրատարակվել է 1898 թվականի հունիսի 23-ին, իսկ երկրորդ հատորը՝ նույն թվականի նոյեմբերի 14-ին։ Վեպի հրատարակության պատկերազարդումները կատարվել են Ժորժ Ռուի կողմից։
Սքանչելի Օրինոկոն ֆր.՝ Le Superbe Orénoque | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դաստիարակչական վեպ, ճանապարհորդական վեպ և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Սառցե սֆինքս |
Հաջորդ | Տարօրինակ մարդու կտակը |
Նկարազարդող | Ժորժ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1898 |
OCLC | 50643786 |
Illustrations from The Mighty Orinoco by George Roux Վիքիպահեստում |
Վեպի գործողությունները կատարվում են Վենեսուելայում, Օրինոկո գետի ամբողջ երկայնքով՝ գետաբերանից մինչև ակունքները։ Երեք գիտնականներ տարաձայնություն ունեն գետի ճշգրիտ հունի մասին և, մասնավորապես, ակունքի իրական սկզբի վերաբերյալ։ Նրանք պատրաստվում են ճանապարհորդության, որպեսզի հետազոտեն գետի հունը։ Նրանք իրենց ուղևորությունը սկսում են Օրինոկոյի ակունքների մոտից՝ նահանգի մայրաքաղաք Բոլիվարում։
Ճանանպարհորդության սկզբում նրանք հանդիպում են ֆրանսիացի երկու ճանապարհորդների՝ նախկին զինվորական, սերժանտ Մարտիալին և նրա ազգական Ժանին։ Իրականում Ժանը երիտասարդ կին է՝ Ժաննան։ Նա քողարկվել է տղամարդու կերպարի տակ միայն անվտանգության նկատառումներով։ Նրանք նպատակ ունեն ճանապարհորդել Վենեսուելայի անապատի միջով և տղամարդու համար այն ավելի անվտանգ է։ Զույգը փնտրում է մի քանի տարի առաջ անհետ կորած գնդապետ Կերմորին, որը Ժաննայի հայրն է։ Կերմորը լքել է տունը մի քանի տարի առաջ և նրանից լուր չկա։ Նա կորցրել է կնոջը նավաբեկության ժամանակ և համարում է, որ դուստրը, նույնպես, մահացել է։
Օրինոկոյի ակունքների ճանապարհին ճանապարհորդական խմբին միանում են ևս երկու ֆրանսիացիներ՝ բուսաբաններ Ժերմեն Պատերնը և Ժակ Հելոչը։ Նրանք ցանկանում են հետազոտել Օրինոկո գետի և նրա վտակների բուսականությունը։ Նրանք մտածում են, որ խմբով ճանապարհորդելը ավելի անվտանգ է և միանում են խմբին՝ հետաքրքրասիրությունից։ Ճանապարհին խումբը գտնվում է այն շրջանում, որտեղ գերակշռում են վտանգավոր ավազակները և վայրենի հնդկացիները։ Խումբը շարժվում են Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի հետքերով, որի հետաքրքրասիրությունը նրան բերել է այդ շրջանները։
Նախկին զինվորական Մարտիալը, Ժաննան և Ժերմեն Պատերնը առանձնանում են խմբից։ Նրանք ուղևորվում են գետի հոսանքն ի վեր՝ Սանտա Խուան առաքելության կայանը։ Առաքելության ղեկավար հայր Էսպերանտը տեղեկություն ունի կորած գնդապետի մասին։ Նա եղել է առաքելությունում և նրա հարակից գյուղերում, որոնք ապրում են աշխատանքային դաստիարակությամբ և հավատով։
Թափառաշրջիկ, իսպանացի Ժորրեսը նույնպես ուղևորվում է առաքելության կայան։ Իրականում նա ամբողջ շրջանում հետախուզության մեջ գտնվող Ռոժե Ալֆոնսն է, որը համագործակցում է վայրենի հնդկացիների՝ քուիվասների, հետ։ Նրանք հետախուզվում են բազմաթիվ սպանությունների համար և միտք ունեն կողոպտել հայր Էսպերանտի առաքելությունը։ Նա գիշերը առանձնանում է խմբից և ծուղակ պատրաստում նրանց համար։ Խումբը գերևարվում է քուիվասների կողմից։
Հնդկացի փոքրիկ տղա Գոմոն, որը այդ դեպքերից կարճ ժամանակ առաջ էր միացել խմբին, կարողանում է խուսափել ծուղակից և հասնում է մոտակա առաքելություն։ Նա այդ ամենի մասին պատմում է հայր Էսպերանտին։ Հայր Էսպերանտը, իր անվտանգության ուժերի հետ միասին, ճանապարհ է ընկնում, որպեսզի դիմագրավի ավազակներին և ազատագրի գերիներին։ Նա հաջողությամբ իրականացնում է այդ արշավանքը։ Պարզվում է, որ հայր Էսպերանտը ոչ այլ ոք է, քան գնդապետ Կերմորը։
Վեպը բաժանված է երկու մասերի և քսանիննը գլուխների[1]։
Վեպը, որը գրվել է 1894 թվականին, հիմնված է հետազոտող Ժան Չաֆֆանջոնի ակնարկների վրա, որը մի քանի ուղևորություն է կատարել դեպի Օրինոկո և նրա հարակից շրջանները։
Վեպը 2005 թվականին նկարահանվել է Վենեսուելայում՝ «1888։ Արտասովոր ճանապարհորդություն Սանտա Իզաբելից» անվանումով՝ ռեժիսոր Ալֆրեդո Անզոլայի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.