Սփրինգֆիլդ (անգլ.՝ Springfield), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մասաչուսեթս նահանգի Հեմփդեն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Կոնեկտիկուտ գետի ափին (այդ գետի ափին գտնվող բնակավայրերից ամենախոշորն է)։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 153 060[2], իսկ նրա մետրոպոլիսային տարածքինը, ամբողջությամբ վերցրած՝ 698 903[3]: Այդ ցուցանիշով Սփրինգֆիլդը երրորդ տեղն է զբաղեցնում Մասաչուսեթս նահանգում, չորրորդ տեղը՝ ամբողջ Նոր Անգլիա տարածաշրջանում, որում ընդգրկված է ամերկյան չորս նահանգ (Բոստոն, Վուսթեր ու Փրովիդենս քաղաքներից հետո)։ Սփինգֆիլդ անվանումը կրող ամերիկյան բազմաթիվ քաղաքներից առաջինն է, որին տրվել է այդ անվանումը։ 1861 թվականին Սփրինգֆիլդում է Ջեյմս Նեյսմիթը հայտնագործել բասկետբոլ մարզախաղը[4]։ Կոնեկտիկուտ նահանգի վարչական կենտրոն Հարթֆորդի և Սփրինգֆիլդի միջև ընկած տարածքը՝ մոտավորապես 38,5 կիլոմետր ձգվածությամբ, պատկերավոր կերպով անվանում են «Իմացության (գիտելիքի) միջանցք»՝ նկատի առնելով, որ այդտեղ գործում են 32 համալսարան ու բազմաթիվ քոլեջներ՝ ընդհանուր առմամբ 160 հազարից ավելի ուսանողներով[5]։ Այդ քաղաքում են գործում Smith & Wesson և Big ընկերությունների գլխավոր գրասենյակները։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել
Մասաչուսեթսյան Սփրինգֆիլդը համբավվել է նաև նրանով, որ այստեղ է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքային զբոսայգիներից մեկը՝ Ֆորեսթ Պարկը[6]։