Սփոփման կայարան
From Wikipedia, the free encyclopedia
«Սփոփման կայարան», ռազմական հասարակաց տներ, որոնք գոյություն են ունեցել 1932-1945 թվականներին Ճապոնիայի կողմից բռնազավթված Արևելյան և Հարավարևելյան Ասիաներում։ Կանայք, որոնք հայտնվել են այդ հասարակաց տներում, սեռական ստրկության են ենթարկվել ճապոնացի զինվորականների կողմից։