From Wikipedia, the free encyclopedia
Սցինկներ (լատին․՝ Scincidae), սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք[1]։
Սցինկներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Scincidae | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Սցինկերի ամենաբնորոշ հատկանիշներից է հարթ, ձկներին նման մաշկը, որը ծածկված է ոսկրային թեփուկներով՝ օստեոդերմաներով։ Մեջքային հատվածի մաշկային ծածկույթը, որպես կանոն, գրեթե չի տարբերվում փորային հատվածի ծածկույթից։
Աչքերի ակնակապիճները գնդաձև են, մեծ մասամբ ունեն շարժուն կոպեր։ Որոշ տեսակների մոտ կոպերի վրա կան թափանցիկ հատվածներ, որոնց շնորհիվ նրանք կարող են տեսնել անգամ փակ աչքերով։ Մերկաչքների մոտ ձևավորված են թափանցիկ լինզաներ, ինչպես օձերի մոտ։
Սցինկերի մեծ մասը որ վառ գունավորում ունեն, բայց հանդիպում են նաև պայծառ երանգների սցինկեր։
Չափերը տարբեր են՝ մանր, միջին, խոշոր։ Ընտանիքի տարբեր տեսակներ կարող են ունենալ 8-70 սմ երկարություն։
Սցինկերը աշխարհաքաղաքացիներ (կոսմոպոլիտներ) են և տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Բնակվում են, հիմնականում, արևադարձային շրջաններում, բայց տարածվել են նաև բավականին հյուսիս, ու հասարակածից հարավ։ Հատկապես շատ տեսակներ են հանդիպում Ավստրալիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում, հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում։
Սցինկերը բնակվում են ամենատարբեր կենսամիջավայրերում. ինչպես անապատներում, այնպես էլ խոնավ անտառներում, տափաստաննորում, չափավոր լայնություննեում։
Սցինկերի մեծամասնությունը վերգետնային մողեսներ են, բայց նրանց մեջ կան բավաանին տեսակներ, որոնք փորող ապրելակերպ են վարում։ Կան նաև մերձջրյա ու փայտային միջավայրներում ապրող սցինկներ։ Որոշ անապտային ձևեր սովորել են «լողալ» ավազի մեջ։
Սցինկերը սնվում են ամենատարբեր տեսակի սննդով։ Մեծամասնությունը գիշատիչներ են, որոնք սնվում են մողեսներով և այլ անողնաշարավորներով, օրինակ՝ այլ սողուններով։ Որոշ տեսակներ ամենակերներ են (կապտալեզու սցինկեր, լեյոլոպիսմներ լատին․՝ Leiolopisma)։ Շատ քչերը բուսակերներ են (կարճապոչ սցինկ)։
Գոյություն ունեն ձվադրող, ձվածին և կենդանածին ձևեր։
Հնում, սցինկերի ընտանիքը բաժանվում էր չորս ենթաընտանիքի՝
Այժմ հաշվարկվում են հետևյալ տեսակները՝
Seamless Wikipedia browsing. On steroids.