From Wikipedia, the free encyclopedia
Սրճեփ (ջազվե[1] թուրքերեն՝ cezve, արաբ․՝ جذوة)` շերեփի տեսքով սպասք է, որը նախատեսված է թուրքական (արևելյան) սուրճ պատրաստելու համար։ Ավանդական սրճեփը պատրաստվում է դարբնված պղնձից։
Աշխարհի շատ երկրներում, ներառյալ ԱՄՆ-ում, սրճեփը հայտնի է որպես իբրիկ (արաբ․՝ دلة إبريق, հին. պարս. āpraiča: āp — ջուր и raiča — լցնել)։
Սրճեփով պատրաստված սուրճը առանձնանում է հագեցած համով և իր չլուծվող մասնիկների պարունակությամբ (մրուրով)։ Իր մեջ մնում են գրեթե բոլոր նյութերը, որոնք պարունակվում են բոված սուրճի հատիկում։
Սրճեփով սուրճ պատրաստելը սուրճ եփելու ամենահին մեթոդներից մեկն է, ուստի կան բազմաթիվ արևելյան սուրճի բաղադրատոմսեր. դրանք կարող են տարբերվել հավելյալ բաղադրիչների օգտագործմամբ, պատրաստման տեխնոլոգիայով և խմիչքի մատուցմամբ։
Սրճեփի մեջ լցնում են շաքարավազ և սուրճ, ավելացնում ջուր և դանդաղ տաքացնում թույլ կրակի վրա։ Շատ արևելյան երկրներում սրճեփը դնում են տաքացրած ավազի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.