Ստրումա (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Ստրումա (բուլղար․՝ Струма), Ստրիմոն (հուն․՝ Στρυμόνας), գետ Բուլղարիայում և Հունաստանում։ Երկարությունը կազմում է 415 կիլոմետր (Բուլղարիայի տարածքում՝ 290 կիլոմետր[1]), ավազանի մակերեսը մոտավորապես 17 հազար կմ2 է։ Սկիզբ է առնում Վիտոշա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից։ Բուլղարիայում հոսքը առավելապես լեռնային է, նեղ կիրճերը հաջորդեցնում են միջլեռնային գոգահովիտները։ Հունաստանի տարածքում Ստրուման հոսում է գլխավոր կերպով լայն հովտում։ Թափվում է Էգեյան ծովի Օրֆանոս (Ստրիմոնիկոս) ծոցը[2]։
Ստրումա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 415 |
Ավազանի մակերես | 17 300 կմ² |
Ջրի ծախս | 70 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վիտոշա |
Գետաբերան | Օրֆանոս |
Գետաբերանի տեղակայում | Strymonian Gulf? |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | 40°47′09″ հս․. լ. 23°50′56″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Angitis?, Ստրումիցա, Bistritsa?, Dragovištica?, Sovolyanska Bistritsa?, Q12272951?, Q41767731?, Q12283500?, Arkata?, Svetlya?, Q20498282?, Treklyano River?, Q20498047?, Q12277337?, Eleshnica river?, Q20498498?, Dzherman?, Kopriven?, Rilska River?, Q20498253?, Q20497940?, Gradevska reka?, Vlahina reka?, Q20500556?, Sandanska Bistritsa?, Lebnitsa?, Melnishka reka? և Pirinska Bistritsa? |
Ջրի մարմիններ | Կերկինի |
Ջրահավաք | Mediterranean Sea drainage basin? |
Սնուցումը հիմնականում անձրևային և ձյունային է։ Բարձրացած ջուրը փետրվար - հունիս ամիսներին է, իսկ նվազամակարդակը՝ օգոստոս - սեպտեմբեր ամիսներին։ Ջրի միջին ծախսը բուլղարա-հունական սահմանի մոտակայքում կազմում է 80 մ3/վ, առավելագույնը՝ մոտավորապես 500 մ3/վ[1]։ Ջրի բազմամյա միջին ծախսը միջին հոսանքում կազմում է մոտավորպես 70 մ3/վ (հոսման տարեկան ծավալը՝ 2,2 կմ3): Բուլղարիայում ստրումայի վրա գտնվում են Պչելինա և Ստուդենա ջրամբարները, իսկ Ստրումայի վտակների վրա՝ հէկ[1]։ Ստրումայի ջրերը օգտագործվում են ջրամատակարարման, ոռոգման և էլեկտրոէներգիայի արտադրության համար։ Վերին հոսանքում գտնվում է Վիտոշա բնական պարկը[2]։
Ստրումայի հովտում տեղակայված են Պերնիկ, Ռադոմիր, Կյուստենդիլ, Բլագոևգրադ, Սանդանսկի, Պետրիչ, Սիդիրոկաստրոն, Սերես քաղաքները։ Գետաբերանից 5 կիլոմետր հյուսիս տեղակայված է Ամֆիպոլը (Ամֆիպոլիս), որը Հին Մակեդոնիայի մեծ և նշանավոր քաղաքներից մեկն էր։ Ստրումայի ափին տեղակայված է Զեմենի եկեղեցին (11-րդ դար)։