Ստրանջա
From Wikipedia, the free encyclopedia
Ստրանջա (բուլղար․՝ Странджа, թուրքերեն՝ Yıldız Dağları, Istranca Dağları, հուն․՝ Στράντζα), լեռներ Թուրքիայում և Բուլղարիայում։ Տեղեկայաված են պատմական Թրակիա մարզի արևելքում[2][3]։
Ստրանջա | |
---|---|
բուլղար․՝ Странджа, թուրքերեն՝ Yıldız Dağları, Istranca Dağları, հուն․՝ Στράντζα | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Բուլղարիա և Թուրքիա |
Բարձրություն (ԲԾՄ) | 530 մետր[1] |
Երկարություն | 125 կմ |
Մակերես | 10 000 կմ² |
Մեծագույն գագաթ | Mahya Dağı? |
Ընդհանուր առմամբ՝ լեռնազանգվածի մակերեսը կազմում է մոտավորապես 10 000 կմ2։ Ամենաբարձր գագաթն է Հոլիամա Մահիադան կամ Մահիադան (թուրքերեն՝ Mahya Dağ, Махья-даг)՝ 1030 մետր բարձրությամբ, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում։ Բուլղարիայում Ստրանջայի ամենաբարձր կետն է Գոլիամ գրադիշտե լեռը (710 մ)։
Ստրանջա լեռների տարածքում տեղակայված է Բուլղարիայի խոշորագույն ազգային պարկը (116 136 հեկտար)՝ համանուն անվանմամբ։ Պարկը ստեղծվել է 1995 թվականի հունվարի 25-ին էկոհամակարգի և կենսաբազմազանության, ինչպես նաև շրջանի ավանդական մշակութային, պատմական և ֆոլկլորային ժառանգության պաշտպանության համար[4]։