Ստոր աղջիկները (անգլ.՝ Mean Girls), ամերիկյան կատակերգություն, 2004 թվականին նկարահանվել է ռեժիսոր Մարկ Ուոտսերի կողմից։
Արագ փաստեր Ստոր աղջիկներըանգլ.՝ Mean Girls, Երկիր ...
Ստոր աղջիկները անգլ.՝ Mean Girls |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | ֆիլմ անչափահասների համար, գրքերի էկրանավորում, ռոմանտիկ կատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
---|
Թեմա | վրեժ |
---|
Հիմք | Queen Bees and Wannabes? |
---|
Թվական | ապրիլի 19, 2004[1], օգոստոսի 26, 2004[2], 2004 և հուլիսի 8, 2004 |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Մարկ Ուոթերս[3][4][5][…] |
---|
Պրոդյուսեր | Լորն Մայքլզ |
---|
Սցենարի հեղինակ | Թինա Փեյ |
---|
Դերակատարներ | Լինդսի Լոհան[6][7][4][…], Ռեյչել ՄաքԱդամս[6][7][4][…], Լիզի Կապլան[6][7][8][…], Լեյսի Չեբերթ[6][7][8][…], Ամանդա Սայֆրիդ[6][8][9], Թինա Փեյ[6][7][8][…], Ջոնաթան Բեննեթ[6][7][10][…], Թիմ Մեդոուզ[6][7][8], Էմի Փոլեր[6][7][8], Անա Գասթեյեր[6][7][8], Լյուկ Հեմինգս, Դենիել Ֆրենզիսի[11], Նիլ Ֆլին[11], Լաուրա Դեքարթեր[11], Քրիստա Քարթեր[11], Ջոնաթան Մեյլեն[11], Քլեր Փրոյս[11] և Էլի Հենրի[11] |
---|
Օպերատոր | Դերին Օկադա |
---|
Երաժշտություն | Ռոլֆ Քենթ |
---|
Մոնտաժ | Վենդի Գրին Բրիքմոնթ |
---|
Պատմվածքի վայր | Էվանստոն |
---|
Նկարահանման վայր | Տորոնտո, Նյու Ջերսի և Տորոնտոյի համալսարան |
---|
Կինոընկերություն | SNL Studios |
---|
Տևողություն | 97 րոպե |
---|
Հաջորդ | Mean Girls 2 |
---|
Mean Girls Վիքիպահեստում |
Փակել
Անցկացնելով իր մանկությունը Աֆրիկայում իր ծնողների՝ կենդանաբանների հետ, Քեյդի Հիրոնը որոշում է դպրոցում սովորել։ 15 տարեկան աղջիկը առաջին անգամ ըկնում է սովորական դպրոց և սիրահարվում անծանոթ տղայի, ով դպրոցի ամենազզվելի աղջկա նախկին ընկերն էր։
- Քեյդի Հիրոն, ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Մինչև 16 տարեկան ապրել է Աֆրիկայում իր ծնողների՝ կենդանաբանների հետ։ Նրա առաջին ընկերները դառնում են Ջենիս Իենը և Դեմիենը։ Ավելի ուշ ծանոթանում է «Բաունտիի» հետ, և Ջենիսի ծրագրերով նա միանում է իրենց շարքին։ Առաջին հայացքից սիրահարվում է Ահարոնին։ Սկզբում հիանում էր Ռեջինա Ջորջով, սակայն սկսում է ատել նրան, երբ նա համբուրում է Ահարոնին Հելլուինի ժամանակ։ Բարի և միամիտ աղջիկ է, բայց պահի տակ դառնում է Ռեջինայի «երկվորյակը»։ Վերջում սկսում է հանդիպել Ահարոնի հետ։
- Ջենիս Իեն, Քեյդի Հիրոնի և Դեմիենի լավագույն ընկերուհին, Ռեջինայի նախկին լավագույն ընկերուհին։ Համարվում է դպրոցի լքված աշակերտներից մեկը։ Նա ընկերանում է Քեյդիի հետ և դուրս է բերում Ռեջինային տապալելու ծրագիրը։ Ցնցող և գեղարվեստական աղջիկ է։ Վերջում սկսում է հանդիպել Քևին Գնապուրի հետ։
- Դեմիեն Լի, Քեյդի Հիրոնի և Ջենիս Իենի լավագույն ընկերը։ Նույնպես համարվում է լքված։ Լավատես և ճոխ տղա է։ Հումորի լավ զգացում ունի։
- Ռեջինա Ջորջ, ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Հարուստ և հայտնի դեռահաս աղջիկ է, նրա մականունը «փեթակի թագուհի» է։ Ջուն Ջորջի աղջիկն է, Ահարոնի նախկին ընկերուհին, Կարեն Սմիթի և Գրետչեն Վիներսի լավագույն ընկերուհին և «Բաունտիի» առաջատարը։ Նրա թանկարժեք իրերից մեկն է գրանցամատյանը, որտեղ նա գրում է սարսափելի բամբասանքներ ուրիշ աղջիկների և մի քանի ուսուցիչների մասին։ Վերջում նա միանում է լակրոզի թիմին, որպեսզի հաղթահարի իր բարկությունը և սկսում է հանդիպել Շեյն Օմանի հետ։
- Կարեն Սմիթ, Ռեջինա Ջորջի և Գրետչեն Վիներսի համակրելի, բայց հիմար լավագույն ընկերուհին։ Չնայած նրան, որ ինքը «Բաունտիի» անդամն է, լավ և վստահելի աղջիկ է։ Վերջում դառնում է եղանակի տեսության հաղորդավար։
- Գրետչեն Վիներս, Ռեջինա Ջորջի և Կարեմ Սմիթի լավագույն ընկերուհին և Ջեյսոնի ընկերուհին։ Գրետչենը հարուստ ձեռնարկատիրոջ, բայց անինքնավստահ, օգնող և խոցելի աղջիկ է։ Չունի իր սեփական մտածողությունը և միայն ցանկանում է Ռեջինայի հավանությունը։ Բազմիցս պատմել է նրան Քեյդիի գաղտնիքները։ Վերջում միանում է «Լավ ասիացիներ» խմբին։
- Ահարոն Սեմյուելս, դպրոցի ֆուտբոլային թիմի ավագը, շատ հմայիչ է։ Նա Ռեջինա Ջորջի նախկին ընկերն է և Քեյդիի սիրային հետաքրքրությունը։ Նրանք սկսում են հանդիպել, հետո բաժանվում են։ Վերջում նրանք նորից սկսում են հանդիպել և նա պատրաստվում է ընդունվել Հյուսիսարևմտյան ինստիտուտ։
- Քևին Գնապուր, մաթլետների «հորմոնալ» նահագահը, ով հետաքրքրված է Ջենիսով։ Նա դիմում է Քեյդիին «Աֆրիկա» բառով։ Երաժշտության սիրելի ժանրը ռեփն է։ Վերջում սկսում է հանդիպել Ջենիսի հետ։
- Տրենկ Պակ, կորեացի աղջիկ, Սուն Ջի Դինի լավագույն ընկերուհին։ Հանդիպում է դպրոցի մարզիչի հետ։
- Սուն Ջին Դին, կորեացի աղջիկ, Տրենկ Պակի լավագույն ընկերուհին։ Նույնպես հանդիպում է մարզիչի հետ, այդ պատճառով նա և Տրենկը վիճում են։
- Շեյն Օման, ֆուտբոլիստ, ով ունի մշտական փոխհարաբերություններ Ռեջինայի հետ։ ՎԵրջում սկսում է նրա հետ հանդիպել։
- Շերոն Նորբերի, մաթեմատիկայի ուսուցչուհին։ Ամուսնալուծված է։ Աշխատում է երեք տեղ, որպեսզի կարողանա վճարել բնակարանի վարձը։
- Ռոն Դյուվալ, դպրոցի տնօրենը։ Սիրահարված է Շերոն Նորբերին։
- Լինդսի Լոհան - Քեյդի Հիրոն
- Ռեյչել Մակադամս – Ռեջինա Ջորջ
- Ամանդա Սեյֆրիդ – Կարեն Սմիթ
- Ջոնաթան Բենեթ – Ահարոն Սեմյուելս
- Լեյսի Չեբերտ – Գրետչեն Վիներս
- Թիմ Մեդոուզ – Ռոն Դյուվալ
- Դենիել Ֆրանցեսե – Դեմիեն
- Նիլ Ֆլին – Քեյդիի հայրը
- Դիեգո Կլատենհոֆ – Շեյն Օման
- Լիզի Կապլան – Ջենիս Իեն
Հաղթանակներ
- «MTV Movie Awards»
- 2005 – Լավագույն էկրանային խումբ