Ստորին պալեոլիթ
քարի դարի վաղ շրջան / From Wikipedia, the free encyclopedia
Ստորին պալեոլիթ կամ վաղ պալեոլիթ, ժամանակահատված մարդկության պատմության ընթացքում, հին քարի դարի վաղ շրջանը։ Սկսվել է պլիոցենի ավարտից հետո՝ 2,5 որոշ հաշվարկներով՝ 3,3-3 միլիոն տարի առաջ[1]։ Ժամանակաշրջանը ավարտվել է 300 000 տարի առաջ, և միայն ստորինպալեոլիթյան մշակույթներից աշելյանն է, որի գտածոները հասցվում են մինչև 100 000 տարի առաջ։
Արագ փաստեր Հին քարի դար(Պալեոլիթ), Միջին քարի դար(Մեզոլիթ) ...
Հին քարի դար (Պալեոլիթ) | |
---|---|
Ստորին պալեոլիթ (մոտ 2,6 միլիոն - 100 հզ տարի առաջ) | |
Միջին պալեոլիթ (300 - 30 հզ տարի առաջ) | |
Վերին պալեոլիթ (50 - 10 հզ տարի առաջ) | |
Միջին քարի դար (Մեզոլիթ) | |
Էպիպալեոլիթ (20 - 10 հզ տարի առաջ) | |
Սուբնեոլիթ (12 - 9,5 հզ տարի առաջ) | |
Նոր քարի դար (Նեոոլիթ) | |
Վաղ նեոլիթ (9,5 - 8,5 հզ տարի առաջ) | |
Ուշ նեոլիթ (8,5 - 7,5 հզ տարի առաջ) | |
Քարի դարի պորտալ |
Փակել
Ժամանակակից մարդու նախնին՝ Homo habilis նախամարդը, սկսել է օգտագործել քարե գործիքներ։ Դրանք համեմատաբար պարզ գործիքներ էին, որոնք մշակվում էին այլ քարերի օգնությամբ։ Այս դարաշրջանում նախամարդիկ սնվելու համար գործածել են զոհված կենդանիների միս, զբաղվել են բույսերի հավաքչությամբ. որսորդությունը դեռ տարածված չէր։