From Wikipedia, the free encyclopedia
Ստոյա (Stoya, իսկական անունը՝ Jessica Stoyadinovich, ծնվել է 1986, հուլիսի 15, ամերիկացի պոռնոդերասանուհի և մոդել։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Ստոյա անգլ.՝ Stoya | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Ուիլմինգտոն, Հյուսիսային Կարոլինա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | պոռնոգրաֆիկ դերասան, գրող, դերասանուհի, մոդել, գլամուրային մոդել, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
Կայք | hellostoya.com |
Stoya Վիքիպահեստում |
Ծնվել է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի Ուիլինգթոն քաղաքում։ Հայրը սերբ է, մայրը՝ շոտլանդուհի։ Ունի նաև պուերտոռիկացու արյուն։ Նրան Ստոյա է անվանել տատիկը, որը դեռ մանկուց տարածվել է ընկերների մեջ։ Ստոյայի հայրը աշխատել է IT տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես խոստովանում է Ստոյան, մեծացել է տեխնիկայի հանդեպ սիրով, դեռ փոքր տարիքից օգտվել է համակարգչից և DOS ծրագրից։
Այնուհետև տեղափոխվել է Դելավեր նահանգ, որտեղ անցել է նկարչական դասընթաց։ Հետո տեղափոխվել է Ֆիլադելֆիա։ Այստեղ փոխում է բազմաթիվ աշխատանքներ՝ աշխատում է ցրիչ, քարտուղարուհի, անգամ պարում է Գո-գո շոույում։ Նկարահանվում է մի քանի երաժշտական հոլովակներում։
2009-ին նա տեղափոխվում է Լոս Անջելես։
Ստոյայի պնդմամբ պոռնոյի հանդեպ հետաքրքրությունը առաջացել է ԲԴՍՄ-ի հանդեպ հետաքրքրությունից։ Սկզբից դերասանուհին կեցվածք է ընդունել իր ընկերոջ համար, այնուհետև նրան հետաքրքրել են այլընտրանքային պոռնո ժանրը ներկայացնող կայքերը։ Այդ կայքերից մեկը նրան առաջարկում է նկարահանվել DVD ֆորմատով։
Հետագայում նա նկարահանվում է Razordolls-ի և Vivid-ի համար (առանց տղամարդու մասնակցության), այնուհետև նրանով հետաքրքրվեց Digital Playground-ը, որը առաջարկում էր նկարահանվել Սոֆիա Սանտիի հետ լեսբուհու դերում։ Բայց այդ ֆիլմը չի նկարահանվում։ Հոկտեմբերին Digital Playground-ը առաջարկում է 3 տարվա բացառիկ պայմանագիր։ Առաջին ֆիլմը նրա մասնակցությամբ Stoya Video Nasty-ն է, որը համարվեց ստուդիայի առաջին ֆիլմը, որը Ստոյայնին ներկայացնում է տղամարդու հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.