From Wikipedia, the free encyclopedia
Ստոկհոլմի քաղաքային թանգարան (շվեդ.՝ Stockholms stadsmuseum), թանգարան, որը փաստագրում, պահպանում և ցուցադրում է Ստոկհոլմի պատմությունը։ Գտնվում է «Ռուսական իջևանատան» (շվեդ.՝ Ryssgården) հրապարակում, Սլուսենի և Սյոդերմալմսթորիի (շվեդ.՝ Södermalmstorg) հարևանությամբ։ Համարվում է Միջնադարի թանգարանի ժամանակագրական շարունակությունը[1]։ Շենքի կառուցումն ավարտվել է 1685 թվականին։ 1930-ականներին թանգարանը տեղափոխվել և բացվել է հանրության համար 1942 թվականին[2]։ Թանգարանը Շվեդիայի ամենամեծ քաղաքային թանգարանն է։ Հավաքածուն ներառում է 300000 պատմական հետաքրքրություն ներկայացնող իրեր, 20000 արվեստի գործեր և 3 միլիոն լուսանկար[3]։ 2015 թվականի հունվարի 12-ին Քաղաքային թանգարանը փակվել է վերանորոգման համար և վերաբացվել է 2019 թվականի ապրիլի 27-ին[4]։
Ստոկհոլմի քաղաքային թանգարան | |
---|---|
Տեսակ | քաղաքային թանգարան և տեղական թանգարան |
Երկիր | Շվեդիա |
Տեղագրություն | Ստոկհոլմ |
Հիմնադրվել է | 1937 |
Կայք | stadsmuseum.stockholm.se(շվեդ.) |
Թանգարանը կառավարվում է Ստոկհոլմ քաղաքի Մշակույթի հարցերի և սպորտի բաժնի կողմից։ Քաղաքային թանգարանը, Միջնադարյան Ստոկհոլմի և Ստոկհոլմի Ֆյուրլագ (հրատարակում է գրքեր Ստոկհոլմի և Ստոկհոլմի պատմության վերաբերյալ) թանգարանները գործում են մեկ բաժնի ենթակայության ներքո։
Թանգարանի ստորաբաժանումներից մեկը` Մշակութային ժառանգության դեպարտամենտը` «Kulturmiljöenheten», հանդիսանում է Ստոկհոլմի քաղաքային, մշակութային պատմական կառավարող մարմինն` կապված քաղաքաշինական առաջարկությունների, շենքերի փոխակերպման, քանդման և քաղաքի արտաքին տեսքի այլ փոփոխությունների հետ։
Շենքի մուտքի մոտ՝ պատվանդանի վրա, տեղադրված է 25 սմ տրամագծով գունդ` Մերկուրին, որը համարվում է Շվեդիայի արեգակնային համակարգի մի մասը։
Թանգարանում մշտապես գործում են Ստոկհոլմին նվիրված մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում միջնադարյան բնակիչներին և նրանց կենցաղին նվիրված ցուցահանդեսը, տիկնիկների ցուցահանդեսը, 1880-1975 թվականների ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսը, քաղաքի ջրային ռեսուրսների մասին և այլ ցուցահանդեսներ։ Ցուցադրությունները հաճախ փոփոխվում են։ Անցկացվում են նաև թեմատիկ էքսկուրսիաներ, այդ թվում Ստիգ Լարսսոնի «Միլլենիում» եռերգության հետքերով։ Երեխաների համար գործում է «Հրապարակ» (շվեդ.՝ Torget) խաղահրապարակը։ Թանգարանում կարելի է նաև տոմսեր ձեռք բերել Սկուգսչյուրկոգորդենում անցկացվող խմբակային էքսկուրսիաների համար։
Թանգարանի բակում գտնվող Մերկուրի մոլորակի մոդելը Շվեդիայի արեգակնային համակարգի մասն է կազմում։ Այն աշխարհի արեգակնային համակարգի ամենամեծ մոդելն է։ Ստոկհոլմում գնդաձև սպորտիական տարածք հսկայական տարածք համարվող Էրիքսոն Գլոբը ներկայացնում է արևը։ Սանդղակը 1:20,000,000 է և, համապատասխանաբար, Մերկուրին 25 սմ տրամագծով Գլոբենից 2.9 կմ հեռավորության վրա է։ Մոդելը Շվեդիայի տարածքով շարունակվում է դեպի հյուսիս։ Մերկուրիի մոդելը ջեռուցվում է և միշտ տաք է պահվում, ի վերջո, Մերկուրին Արեգակին ամենամոտ մոլորակն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.