From Wikipedia, the free encyclopedia
Ստոծանիական ճողվածք, ճողվածքի տեսակ, որի դեպքում որովայնի օրգանները (սովորաբար ստամոքսը) ստոծանու բացվածքով սահում են դեպի միջնորմ[1][2]։ Սրա հետևանքով կարող է առաջանալ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ) կամ լարինգոֆարինգեալ ռեֆլյուքս (ԼՖՌ), որոնց դեպքում լինում է թթու համի զգացողություն բերանի մեջ և այրոց[1][2]։ Այլ ախտանիշներից են կուլ տալու դժվարությունը (դիսֆագիա) և կրծքի շրջանի ցավը[1]։ Բարդություններից են երկաթ պակասորդային սակավարյունությունը, աղու ոլորումը, աղիքային անանցանելիությունը[1]։
Ստոծանիական ճողվածք | |
---|---|
Ստոծանիական ճաղվածքի պատկեր | |
Տեսակ | ճողվածք և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | Թթվի համի զգացողություն բերանի մեջ, այրոց, կուլ տալու դժվարություն[1] |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն և ընդհանուր վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 553.3 և 750.6 |
Հոմանիշներ | Կերակրափողային բացվածքի ճողվածք, ստոծանու ճողվածք |
Ռիսկի գործոններ | Ճարպակալում, մեծ տարիք, վնասվածք[1] |
Ախտորոշում | Էնդոսկոպիա, ռենտգեն ախտորոշում, մանոմետրիա[1] |
Բուժում | Մահճակալի վրա գլուխը մարմնից բարձր պարկել, ավելորդ քաշից ազատվել, դեղորայքներ, վիրահատություն[1] |
Բարդություններ | Երկաթ պակասորդային սակավարյունություն, աղու ոլորում, աղիքային անանցանելիություն[1] |
Հաճախություն | 10–80% (ԱՄՆ)[1] |
Hiatal hernia Վիքիպահեստում |
Հիմնական ռիսկի գործոններն են ճարպակալումը և մեծ տարիքը[1]։ Այլ ռիսկի գործոններից են վնասվածքը, սկոլիոզը և որոշ տարած վիրահատոությունները[1]։ Կան 2 հիմնական տեսակներ, որոնք են՝ սահող ճողվածքը, ինչի դեպքում ստամոքսի մարմինը տեղաշարժվում է վեր, և հարկերակրափողային ճողվածքը, որի դեպքում որովայնի օրգանները տեղաշարժվում են կերակրափողի կողքով[1]։ Ախտորոշումը հաստատվում է էնդոսկոպիայով և բժշկական պատկերավորմամբ (ռենտգեն ախտորոշում, ՄՌՇ, ՈՒՁՀ)[1]։ Էնդոսկոպիայի անհրաժեշտություն լինում է բնորոշ ախտանիշների առկայության դեպքում, բուժման չենթարկվող ախտանիշների դեպքում և հիվանդի 50-ից բարձր տարիքի դեպքում[1]։
Ստոծանիական ճողվածքի ախտանիշները կարող են թուլանալ մահճակալի գլխի հատվածը բարձրացնելուց, ավել քաշից ազատվելուց և սննդակարգը բարելավելուց[1]։ Ստամոքսում թթվի արտադրությունը ընկճող դեղորայքները, որոնցից են H2 պաշարիչները, պրոտոնային պոմպի պաշարիչները, նույնպես կարող են թուլացնել ախտանիշները, բայց ունեն նաև շատ կողմնակի ազդեցություններ։ Եթե դեղորայքի օգտագործումից վիճակը չի բարելավվում, ապա դիմում են վիրահատության՝ լապարոսկոպիկ ֆունդոպլիկացիայի[1]։ ԱՄՆ-ում մարդկանց 10-80%-ը ախտահարվում է[1]։
Ստոծանիական ճողվածքը իր ախտանիշներով նմանվում է շատ հիվանդությունների։ Ստոծանիական ճողվածք ունեցող մարդը կարող է նշել կրծքի շրջանում ցավեր, հևոց (առաջանում է ստոծանու վրա ազդեցության պատճառով), սրտխփոց (թափառող նյարդի գրգռվելու պատճառով), և կուլ տալու դժվարություններ, ինչը առաջացնում է տհաճ զգացողություններ մինչև սննդի դեպի ստամոքս հասնելը։ Ստոծանիական ճողվածքի դեպքում լինում է նաև այրոցի զգացում, բայց նաև կարող է դիտվել կրծքի շրջանում ցավ և ցավ ուտելու ժամանակ[1]։
Մեծ մաս դեպքերում ստոծանիական ճողվածքները չեն առաջացնում ախտանիշներ։ Ցավը և անհարմարության զգացումը լինում է ստամոքսի թթվի և լեղիի ռեֆլյուքսի (հետհոսքի) պատճառով։ Այդ ախտանիշները ավելի հաճախ են ստոծանիական ճողվածք ունեցող մարդկանց մոտ։
Նորածինների մոտ կարող է հայտնաբերվել Բոգդալեկի ճողվածք[3], որի բնորոշ ախտանիշ է շնչառության դժվարացումը[4], սրտի արագ աշխատանքը[5]։
Հետևյալներ գործոնները կարող են առաջացնել ստոծանիական ճողվածք[6]։
Ճարպակալումը և տարիքի հետ կապված ստոծանու փոփոխությունները մեծ ռիսկի գործոններ են։
Ախտորոշվումը կատորվում է վերին ստամոքսաղիքային ուղիների ռենտգեն կոնտրաստ հետազոտությամբ, գաստրոսկոպիայով կամ մանոմետրիայով։
Տարբերում են ստոծանիական ճողվածքի 4 տեսակ[8]։
Տիպ 1 Առաջին տիպի ստոծանիական ճողվածքը նաև հայտնի է որպես սահող ստոծանիական ճողվածք։ Նկատվում է ստոծանու մկանային անցքի լայնացում և ստոծանիակերակրափողային կապանի թուլություն, որի պատճառով ստամոքսի կարդիալ հատվածի մի մասը սահում է դեպի հետին միջնորմ։ Առաջին տիպի ստոծանիական ճողվածքի կլինիկական նշանակությունը նրա կապն է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության հետ։ Սահող ճողվածքները ամենահաճախ հանդիպողն են և կազմում են ստոծանիական ճողվածքների դեպքերի 95%-ը[9]։(C)
Տիպ 2 Երկրորդ տիպի ստոծանիական ճողվածքը առաջանում է ստոծանիակերակրափողային կապանի տեղային դեֆեկտի պատճառով։ Կերակրափող-ստամոքսային միացման հատվածը մնում է իր տեղում, իսկ ճողվածքի պարուրնակությունը լինում է ստամոքսի հատակը։ Տիպ 2 ստոծանիական ճողվածքները կապված են ռեֆլյուքս հիվանդության հետ, բայց հիմնական կլինիկական նշանակությունը մեխանիկական բարդություններն են։(D)
Տիպ 3 Երրորդ տիպի ճողվածքները ունեն և տիպ 1-ի և տիպ 2-ի բաղադրիչներ։ Ճողվածքի մեծանալու հետ մեկտեղ, կերակրափողաստամոքսային կապանը ձգվում է, տեղափոխում է ստամոքս-կերակրափողային միացումը ստոծանուց վեր, այդպիսով ավելացնելով ճողվացքին սահող էլեմենտ։
Տիպ 4 Չորրորդ տիպի ճողվածքը կապված է ստոծանիակերակրափողային կապանի մեխ դեֆեկտի հետ, որի պատճառով որովայնի օրգանները (աղիներ, փայծաղ, ենթաստամոքսային գեղձ) կարող են հայտվժնվել ճողվածքապարկում։
Տիպ 1 և տիպ 2 ճողվածքների վերջին փուլերում ամբողջ ստամոքսը անցնում է կրծքի շրջան և պտտվում է 180°-ով իր առանցքի շուրջը։ Այս վիճակը բնորոշվում է որպես ներկրծքային ստամոքս։
Մեծ մաս դեպքերում մարդիկ չեն նշում կյանքին խանգարող անհարմարություն և բուժում անհրաժեշտ չի լինում։ Ցավի կամ անհարմարության դեպքում 3 կամ 4 կում սենյակային ջերմաստիճանի ջուրը սովորաբար վերացնում է ցավը։ Ախտանիշներով հիվանդները պետք է իրենց մահճակալի գլուխը բարձր պահեն և խուսափեն ուտելուց հետո պարկելուց։ Եթե առաջացել է սթրեսի պատճառով, ապա պետք է վերացնել սթրեսի պատճառները, եթե ճարպակալման պատճառով, ապա պետք է ազատվել ավելորդ քաշից։ Կարող են օգտագործվել պրոտոնային պոմպի պաշարիչներ, հիստամինային H2 ընկալիչների պաշարիչներ, որոնք իջեցնում են ստամոքսի կողմից թթվի արտադրությունը։ Ստորին կերակրափողային փականի ճնշումը իջեցնող դեղորայքներից պետք է խուսափել։
Որոշ դեպքերում, երբ ճողվածքի չափերը շատ մեծ են լինում, կամ եթե լինում է հարկերակրափողային տիպի, այն կարող է առաջացնել կերակրափողի սպիական փոփոխություններ և անհարմարություն։ Ստոծանիական ճողվածքների 5%-ը հարկերակրափողային են։ Եթե ախտանիշները բավականին լուրջ են, օրինակ՝ խրոնիկական ռեֆլյուքսի պատճառով առաջանում է կերակրափողի վնասում և Բարետի կերակրափող, խորհուրդ է տրվում կատարել վիրահատություն։ Վիրահատությունը ունի իր ռիսկերը, օրինակ՝ մահը և հաշմանդամությունը, ուստի նույնիսկ մեծ չափերի ճողվածքների դեպքում կոնսերվատիվ բուժումը կարող է ավելի անվտանգ լինել[10]։ Վիրահատության բարդություններից են դիսֆագիան (կուլ տալու դժվարություն), դեմպինգ համախտանիշը, սպիական փոփոխությունները և հազվադեպ ախալազիան[10]։ Վիրահատությունը չհաջողվելու դեպքում կարող է կարիք լինել ևս մեկ անգամ վիրահատել և վերականգնել։
Կատարվող վիրահատությունն է Նիսսենի ֆունդոպլիկացիան։ Այդ դեպքում ստամոքսի հատակը կարում են կերակրափողի ստորին մասի շուրջը, այդպիսով ստամոքսը չի կարողանում անցնել ստոծանուց վեր և չի լինում ռեֆլյուքս։ Այս վիրահատությունը հիմնականում կատարվում է լապարոսկոպիկ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս վիրահատությունից հետո քիչ են զարգանում բարդություններ, հիվանդները արագ են վերականգնվում և շատ լավ երկարատև արդյունք է լինում[11][12][13][14][15]։
Ստոծանիական ճողվածք առաջանալու հավանականությունը աճում է տարիքի հետ։ 50 և ավելի բարձր տարիքի մարդկանց 60%-ը ունի ստոծանիական ճողվածք[16]։ Այս դեպքերից 9%-ի մոտ դիտվում են ախտանիշները, կախված ստորին կերակրափողային կապանի վիճակից։ 95%-ի մոտ լինում է սահող ճողվածք, իսկ 5%-ի մոտ հարկերակրափողային ճողվածք։
Ստոծանիական ճողվածքը հաճախ հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում, իսկ ավելի հազվադեպ է Աֆրիկական երկրներում[17]։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ սննդային թելիկներով աղքատ սնունդ օգտագործելը և բարձր դիրքով կղազատում կատարելը կարող են բարձրացնել ռիսկը[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.