Ստյուարտ Ռուսա (անգլ.՝ Stuart Allen «Stu» Roosa, օգոստոսի 16, 1933(1933-08-16)[1], Դուրանգո, Կոլորադո, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 1994(1994-12-12)[1], Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի մայոր։

Արագ փաստեր
Ստյուարտ Ռուսա
Thumb
Մասնագիտություն  ԱՄՆ
Ծնվել է օգոստոսի 16, 1933(1933-08-16)[1]
Ծննդավայր Դուրանգո, Կոլորադո, ԱՄՆ
Մահացել է դեկտեմբերի 12, 1994(1994-12-12)[1] (61 տարեկան)
Մահվան վայրը Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ
Պարգևներ
Փակել

Ծնվել է Դուրանգոյում (Կոլորադո նահանգ), մանկությունն անցկացրել Քլերմորում (Օկլահոմա

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ծառայության է անցել 1953 թվականին։ Ավարտել է Կոլորադոյի համալսարանը (1962), ստացել գիտությունների բակալավրի աստիճան։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1966 թվականին։ 1971 թվականի փետրվարի 1-10-ն Ալան Շեփարդի և Էդգար Միթչելի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլոն-14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Թռիչքը տևել է 216 ժամ 2 րոպե (մերձլուսնային ուղեծրում եղել է 2 օր, Լուսնի շուրջը կատարել 35 պտույտ)։

Օդաչու Ստյուարտ Ռուսայի հրամանատարական մոդուլի անձնական ուղեբեռում լուսնային ուղեծրին մոտ եղել են մոտ ծառերի 500 սերմեր։ Թռիչքից հետո սերմերից աճել են սածիլներ, որոնք 20-րդ դարի 70-ական թվականներին տնկել են ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում և որոշ արտասահմանյան երկրներում։ «Լուսնային ծառերը» դարձել են «Ապոլոն» ծրագրի և անձամբ Ստյուարտ Ռուսայի համար կենդանի հուշարձաններ[5]։

1971 թվականին «Մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել է ՆԱՍԱ-յի մեդալով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.