Ստեֆանո Ստուրարո
իտալացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ստեֆանո Ստուրարո (իտալերեն արտասանությունը՝ [ˈsteːfano stuˈraːro]), մարտի 9, 1993(1993-03-09)[1], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Ստուրարոն իր կարիերան սկսել է տեղական «Սանրեմեզե» ակումբում, 2008 թվականին միացել է «Ջենոա»-ին։ «Ջենոայի» երիտասարդական թիմում 4 տարի անցկացնելու հետո 2012 թվականին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Մոդենա»։ 2013 թվականին Ստուրարոն վերադառնում է «Ջենոա», որտեղ էլ 2013-ի օգոստասի 25-ին իր նորամուտն է նշում Ա Սերիայում։ 2014 թվականի հուլիսին Ստուրարոն տեղափոխվում է «Յուվենտուս», որտեղ անցկացրած առաջին 2 մրցաշրջաններում անընդմեջ հաղթում է Ոսկե դուբլերը։ Միջազգային մակարդակում Ստուրարոն ներկայացրել է Իտալիան Մ18 և Մ19 թիմերում, իսկ ՈՒԵՖԱ-ի 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ներկայացել է Մ21 թիմի կազմում։