From Wikipedia, the free encyclopedia
Ստեֆանի Մարի Դել Վալյե Դիաս (իսպ., անգլ. Stephanie Del Valle), (դեկտեմբերի 30, 1996[1], Սան Խուան, ԱՄՆ[2]), երաժիշտ, մոդել և գեղեցկության թագուհի Պուերտո Ռիկոյից, որպես Միսս Աշխարհ 2016 թագադրվել է Վաշինգտոնում, Միացյալ Նահանգներ։ Միսս Աշխարհ 2015 Միրեյա Լալագունան թագադրեց նրան արարողության ավարտին։ Նա երկրորդ Միսս Աշխարհն է Պուերտո Ռիկոյից։ Ստեֆանի Դել Վալյեն դրանից առաջ հաղթել էր Miss Mundo de Puerto Rico 2016 մրցույթում։
Ստեֆանի Դել Վալյե | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1996[1] (27 տարեկան) |
Ծննդավայր | Սան Խուան, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | Պուերտո Ռիկո և ԱՄՆ |
Կրթություն | Փեյս համալսարան |
Մասնագիտություն | երաժիշտ, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Stephanie Del Valle Վիքիպահեստում |
Դել Վալյեն հաճախել է Նյու Յորքի Փեյս համալսարան, որտեղ ուսումնասիրել է իրավունք և հաղորդակցություն։ Նախքան գեղեցկության մրցույթներին մասնակցելը, Դել Վալյեն Պուերտո Ռիկոյի նորաձևության դիզայներ Կարլոս Ալբերտոյի մուսան էր։ Դել Վալյեն խոսում է երեք լեզունով. իսպաներեն, անգլերեն և ֆրանսերեն[3]։
Դել Վալյեն մասնակցել է Miss Mundo de Puerto Rico 2016 մրցաշարին, որտեղ ներկայացնում էր Տոա Բաջա շրջանը, որտեղ նա մասնակցել էր տաղանդների մրցույթին և նվաճել տիտղոսը[4][5]։
Ստեֆանի Դել Վալյեն ներկայացրեց Պուերտո Ռիկոն Միսս Աշխարհ 2016 մրցույթում, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում, Միացյալ Նահանգներ, 2016 թվականի դեկտեմբերի 18-ին, որտեղ նա թագադրվեց որպես Միսս Աշխարհ 2016։ Սա երկրորդ անգամն էր, որ Պուերտո Ռիկոն նվաճում է Միսս Աշխարհ թագը։
Որպես աշխարհի գեղեցկության թագուհի, նա ճանապարհորդել է դեպի Չինաստան, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, Ինդոնեզիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Ֆիլիպիններ և կատարել բազմաթիվ շրջագայություններ Պուերտո Ռիկոյում։
Պուերտո Ռիկո Կենսագրություն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.