Ստեփան Շահումյանի հուշարձանը Երևանի Շահումյանի հրապարակում From Wikipedia, the free encyclopedia
Ստեփան Շահումյանի հուշարձան, գտնվում է Երևանում, տեղադրվել է 1931 թվականին, կոմունիստական կուսակցության, ԽՍՀՄ և միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս Ստեփան Շահումյանի անվան հրապարակում։ Երևանում պաշտոնապես տեղադրված առաջին կոթողային հուշարձանն է։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ստեփան Շահումյանի հուշարձան | |
---|---|
Ստեփան Շահումյանի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/101 |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Շահումյանի հրապարակում |
Բարձրություն | 3,5 մ |
Քանդակագործ(ներ) | Սերգեյ Մերկուրով |
Ճարտարապետ(ներ) | Իվան Ժոլտովսկի |
Հիմնադրում | 1931 |
Նյութ | գրանիտ |
Շինարարության ավարտ | սեպտեմբերի 20, 1931 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Նախկինում Շահումյանի արձանի տեղում եղել է Սուրբ Նիկոլայի ռուսական եկեղեցին, որը քանդվել է 1920-ականների վերջին՝ հին Երևանի մի քանի այլ եկեղեցիների հետ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.